Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նպատակը մեկն է՝ գործել Քոչարյանի դեմ

Նպատակը մեկն է՝ գործել Քոչարյանի դեմ
09.05.2023 | 20:51

Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում գտնվող տարբեր տեսքի, ջուռի, բովանդակության մանր-մունր գրեթե բոլոր քաղաքական միավորները, անկախ նրանից` դեմոկրատ են, լիբերալ, թե պահպանողական, իրականում մի նպատակ ունեն` գործել, աշխատել միայն ու միայն Քոչարյանի դեմ։

Չեմ կարող հավատալ, որ Հայաստանում գրանցված էդ բոլոր քաղաքական հիբրիդային խմբակները մոլեռանդ հայրենասերներ են ու մոլեռանդ ազգապահպաններ, իսկ Քոչարյանը՝ իրենց միջի հրեշը։ Մանավանդ որ, էդ մուտանտ միավորներն առաջացան ոչնչից ու՝ շատ արհեստականորեն։

Չեմ խոսում հայհոյանք գեներացնող բլոգերների, տիկտոկերների ու տարբեր տեսակի լընգ ու լավազների մասին։

Սա ես զուտ արձանագրում եմ։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2508

Մեկնաբանություններ