ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նրանք ընդամենը գործիք են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների համար

Նրանք ընդամենը գործիք են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների համար
25.04.2022 | 07:39

Պատկերացրեք՝ երկու հոգի կռվում են, ձեռնամարտի են մտել, դուք, որպես ադեկվատ, խելացի անձնավորություն, ի՞նչ կանեիք: Ճիշտ եք՝ կփորձեիք առանձնացնել, հանգստացնել, չթողնել շարունակել կռվել, փորձել հաշտեցնել և պարզել պատճառները:


Իսկ պատկերացնու՞մ եք, եթե կռվողներից մեկին համակրողների մի խումբ սկսեր «բիտա» տալ, «կաստետ», դանակ ու ատրճանակ, նույնիսկ մեկն իր պապի խանչալը տար, և հրահրեին ու ստիպեին, որ սպանի, ոչնչացնի դիմացինին:
Ինչպե՞ս կգնահատեիք նման պահելաձևը:
Ճիշտ եք, կասեիք՝ անբարոյական ու տականք են:


Հիմա Ռուսաստանն ու ՈՒկրաինան այդ վիճակում են: ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ողջ ռազմական կառույցները լծված են այդ գործին՝ ՈՒկրաինայի ձեռքով, ուկրաինացիների մահվան ու զրկանքների գնով ոչնչացնել Ռուսաստանը: Գերմանիային ստիպում են նույնիսկ իրենց պապերի՝ նախորդ պատերազմներից մնացած հին տանկերը տալ, որպես օգնություն:
Բա շան տղությունն ինչպե՞ս է լինում:
Հենց այդպես՝ լկտի ու հաշվարկած, ԱՄՆ-ի ցանկությամբ, որ թուլացնի եվրոպական երկրները, ոչնչացնի Ռուսաստանը, մասնատի և կողքից նայի ու հաճույք ստանա:
Հետո անցնի Չինաստանին, մյուսներին, որոնք իրեն չեն ենթարկվում ու եվրոպացիների նման «կզում»:


Դե, բնական է, մարդասիրական լոզունգներով՝ բարի նպատակների անվան տակ ոչնչացնում է այդ երկրների տնտեսությունը, միլիոնավոր զոհերի ու խեղվածների, փախստականների գնով:
Իսկ դուք Զելենսկուն և բանդերական նացիստներին խղճում ու պաշտպանում եք: Նրանք ընդամենը գործիք են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների համար՝ կօգտագործեն ու կնետեն աղբանոցը:
Իսկ մենք էլ, մեր իշխանությունների թեթև ձեռքով, թուլացել և դարձել ենք անօգնական, երկու ոտքով խրված կեղտի մեջ, երկու քարի արանքում և կզած՝ թուրքերի առաջ:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 34152

Մեկնաբանություններ