Սկիզբը` այստեղ
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը` Պենտագոնը, ոչ միայն ֆինանսավորել է Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացումը, այլև, ինչպես օրերս հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարությունը, մասնակցել Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը:
Պենտագոնի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրա հիմնական կապալառու ընկերությունները մասնակցել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը, այդ ընկերություններն անմիջականորեն կապված են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու հետ: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը,- ասել է Կոնաշենկովը:- Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ռուսաստանյան փորձագետների կողմից նոր նյութերի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են կոնկրետ պաշտոնյաներ, ովքեր մասնակցել են կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը…
Նրանք ԱՄՆ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ են, ինչպես նաև նրա հիմնական կապալառու ընկերությունների։ Ինչպես ցույց են տալիս արևմտյան մամուլում ընթացող լրագրողական հետաքննությունները, տվյալ ընկերություններն անմիջականորեն կապված են եղել ԱՄՆ ներկայիս նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի հետ»:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` «Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում փաստաթղթերը` վկայող մահացու նյութեր կրելու և ցողելու ունակ անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ Կիևի ռեժիմի ծրագրերը»:
Ինչպես նշել; է Կոնաշենկովը, Կիևի ռեժիմը լրջորեն է դիտարկել Դոնբասի և Ռուսաստանի Դաշնության բնակչության դեմ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։
«Բացահայտված փաստերն ապացուցում են, որ Կիևի ռեժիմը լրջորեն դիտարկում էր Դոնբասի և Ռուսաստանի Դաշնության բնակչության դեմ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը»,- ասել է նա և հավելել, որ ՌԴ ՊՆ-ն այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում կայանալիք հատուկ ճեպազրույցում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին արդեն, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտնել է Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծած ամերիկացիների անուն- ազգանունները, և ոչ միայն…
«Այսօր մենք հնարավորություն ունենք ներկայացնելու որոշակի պաշտոնյաների ազգանուններ, որոնք մասնակցել են Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրամասերի ստեղծմանը,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։- Առանցքային դեմքերից մեկը Ռոբերտ Փոուպն է՝ այն ժամանակ DTRA-ի (Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության.- Ա.Հ.) աշխատակից և Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն, որի նպատակը հետխորհրդային տարածքի պետություններին ռազմակենսաբանական գործունեության մեջ ներգրավելն էր (նկատենք` Ռուսաստանի շուրջ. Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան…)։ Նա նաև Կիևում Առանձնապես վտանգավոր միկրոօրգանիզմների կենտրոնական դեպոզիտարիա ստեղծելու գաղափարի հեղինակն է»։
Իգոր Կոնաշենկովի տեղեկացմամբ, Ուկրաինայում DTRA գրասենյակի ղեկավար Ջոաննա Ուինտրոլը ղեկավարել է նշված երկրում ռազմակենսաբանական նախագծերի համակարգումը և կատարողների ընտրությունը:
«Նրա անմիջական հսկողության ներքո իրականացվել են մահացու վտանգավոր ախտածինների, այդ թվում՝ սիբիրյան խոցի, Ղրիմի Կոնգո տենդի, լեպտոսպիրոսի ուսումնասիրման ամերիկյան UP-4, UP-6, UP-8 նախագծերը»,- հավելել է գեներալը:
Կոնաշենկովն անդրադառնալով «Black and Veach» ընկերության ուկրաինական ստորաբաժանմանը, տեղեկացրել է, որ այն գլխավորում է Լենս Լիպպենկոտը, որը նաև հանդիսանում է Ուկրաինայի պաշտպանության և առողջապահության նախարարությունների պաշտոնյաների համար հիմնական կոնտակտային անձը:
Գեներալի խոսքով՝ հիշյալ ընկերությունը 2008 թվականից աշխատում է Պենտագոնի հետաքրքրությունների տիրույթում, պոտենցիալ վտանգավոր բիոագենտների ուսումնասիրման նախագծերի շրջանակներում։ Դրանց թվում է Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում ռիկետցիան և հոդվածոտանիների տիզային էնցեֆալիտի վիրուսի ուսումնասիրման վերաբերյալ UP-1 նախագիծը:
«UP-2 նախագծի ընթացքում կենսաբանական իրավիճակի գլոբալ վերահսկման նպատակով ընկերությունն ուկրաինական կենսաբանական օբյեկտներում ներդրել է տուլարեմիայով և սիբիրյան խոցով հիվանդացության դեպքերի հեռահար մոնիտորինգի համակարգ,- ասել է Կոնաշենկովը:- Կենսամոնիտորինգի և տեղեկատվության փոխանցման հարցերը համակարգում էր Դեյվիդ Մուստրան, որը սերտորեն կապված է Պենտագոնի մեկ այլ կապալառուի՝ «Metabiota»-ի հետ: Նախկինում նա Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակներում ղեկավարում էր ռազմակենսաբանական նախագծերն Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում»:
(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան