Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ավստրալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացմանը

Ավստրալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացմանը
22.02.2021 | 15:42

Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020-ի արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնեն ողջունել է ռազմական գործողությունների դադարը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ ԱԳ նախարարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Դիտվել է՝ 8508

Մեկնաբանություններ