Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի
21.02.2021 | 11:22

Փետրվարի 22-ին ժամը 14:00-ին, Մոսկվա կ/թ-ում տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը:

Մինչև ընտրությունը կցուցադրվի Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Այն պատմում է 1988 թ.-ին ընտրված և մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:

Ֆիլմին կհաջորդեն եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նասիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի): Էկրանին կցուցադրվեն նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Ապա Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):

Դիտվել է՝ 10678

Մեկնաբանություններ