Անկարան պետք է հրաժարվի Ռուսաստանի տարածքի մասին երազանքներից, որր, ըստ թուրքական լրատվամիջոցների, պետք է Թուրքիայի մասը դառնա 2050-ին՝ ասել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ «կարելի է խնդիրների բախվել նման անչափ ախորժակների պատճառով»: Կոմիտեի ղեկավարը նշել է, որ թուրքական կողմի պնդումները անհեթեթ են թվում: Նա նաև հիշել է, որ այն ժամանակ, երբ Ղրիմը Ուկրաինայի մաս էր, Թուրքիան ակտիվորեն ներմուծում էր թերակղզում իր քարոզչությունը:
«Հիմա Ղրիմը Ռուսաստանի իրավական մասն է: Ռուսաստանը Ուկրաինա չէ, կուլիսային նման խաղերը նրա հետ չեն անցնի», - ընդգծել է Գեմպելը: