Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ մշտական անդամ դառնալ՝՝ հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ, և մեր մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթում»,- չորեքշաբթի Մոսկվա եռօրյա այցից հետո Թեհրան ժամանելով՝ իրանական լրատվամիջոցներին ասել է Մեջլիսի նախագահը Նա հայտարարել է, որ չնայած Covid-19 համավարակին` Ռուսաստանի և Իրանի միջև արտահանումն ավելացել է 40 տոկոսով, և երկու երկրներն առաջիկայում նախատեսում են ավելի խորացնել առևտրային հարաբերությունները։
2015-ից գործող տնտեսական միության անդամներ են ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։