ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Կիպրոսում խաղաղապահ առաքելության մանդատը վեց ամսով երկարացնելու մասին:
«Անվտանգության խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում Կիպրոսի ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժերին (UNFICYP) և որոշում է կայացնում նրանց լիազորությունները երկարաձգել մինչև 2021-ի հուլիսի 31-ը», – ասվում է բանաձևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությամբ ոչ պաշտոնական հնգակողմ հանդիպում է պատրաստվում`Կիպրոսի երկու համայնքների, Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մարտին: ՄԱԿ-ի խաղաղապահները Կիպրոսում են թուրքերի և կիպրացիների և կղզու հունական համայնքի միջև հակամարտությունները կանխելու համար: