Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը

Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը
26.01.2021 | 23:52

Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ, հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ