ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռու­սաս­տա­նի հա­մար փոս փո­րող Թուր­քիան ինքն է վե­րա­նա­լու աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից

Ռու­սաս­տա­նի հա­մար փոս փո­րող Թուր­քիան ինքն է վե­րա­նա­լու աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից
20.10.2020 | 00:58

(Նախորդ մասը)

Բա­վա­կան է պա­տե­րազ­մում ընդգրկվի նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ին­չը միան­գա­մայն հնա­րա­վոր է Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չու­մից հե­տո կամ թե­կուզ մինչ այդ Ադր­բե­ջա­նի կող­մից Հա­յաս­տա­նին հար­ված­նե­րը շա­րու­նա­կե­լու պա­րա­գա­յում, և Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տա­րածք­նե­րում ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մը կդառ­նա ան­խու­սա­փե­լի:
Պա­տա­հա­կան չէ, որ հոկ­տեմ­բե­րի 8-ին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յանն ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նում Վրաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Գիոր­գի Սա­գա­նե­լի­ձեին, նրա հետ զրույ­ցի ըն­թաց­քում ըն­դգ­ծել է, որ ռազ­մա­ճա­կա­տում ի­րադ­րու­թյան հե­տա­գա սրու­մը կա­րող է ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­ներ ու­նե­նալ ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար:


Վե­րոն­շյա­լի ա­ռու­մով հարկ է ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև մոտ 10 օր ա­ռաջ «ՌԻԱ Նո­վոս­տի»-ին Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի խոս­նակ Մուս­տա­ֆա Շեն­թո­պի ա­սա­ծին, ըստ ո­րի, Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նը կա­րող է քն­նար­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան հա­մա­պատ­կե­րին Ադր­բե­ջան թուր­քա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, սա­կայն դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը դեռ չկա:


«Չեմ կար­ծում, որ այդ­պի­սի ա­ռա­ջար­կը (հա­կա­մար­տու­թյան գո­տում Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման վե­րա­բե­րյալ) անհ­րա­ժեշտ կլի­նի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ եր­րորդ կող­մե­րը չեն ներգ­րավ­վել այս հա­կա­մար­տու­թյան մեջ` ան­տե­սե­լով ՄԱԿ-ի բա­նաձևե­րը»,- հայ­տա­րա­րել է Շեն­թո­փը` «եր­րորդ կող­մեր» ա­սե­լով նկա­տի ու­նե­նա­լով թե Հա­յաս­տա­նը, թե Ռու­սաս­տա­նը:
Ըստ նրա, «Ե­թե Ադր­բե­ջա­նը խնդ­րան­քով դի­մի այս հա­մա­տեքս­տում, ա­պա դա պատ­շաճ կեր­պով կքն­նարկ­վի և կլուծ­վի ինչ­պես Թուր­քիա­յի նա­խա­գա­հի, այն­պես էլ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի կող­մից»:
Ըն­դգ­ծենք, որ հա­կա­մար­տու­թյան գո­տում Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րը պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րից ար­դեն իսկ օգ­տա­գործ­վում են, հետևա­բար պետք է նկա­տի ու­նե­նալ, որ խոս­քը Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­մասշ­տաբ մաս­նակ­ցու­թյան մա­սին է:


Ա­ռա­ջա­ցած վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կը նկա­տել են նաև ար­տերկ­րում: Նշե­լով, որ «Թուր­քիան մար­տահ­րա­վեր է նե­տում Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի մե­նաշ­նոր­հին, «Center for Global Policy»-ն գրել է.
«Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պատ­ճա­ռով մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի էս­կա­լա­ցիան հա­մըն­կել է հա­կա­մար­տու­թյա­նը Թուր­քիա­յի էլ ա­վե­լի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյան հետ՝ այդ թվում սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի ու­ղարկ­ման մի­ջո­ցով: Ան­կա­րա­յի էլ ա­վե­լի ու­ղիղ մաս­նակ­ցու­թյու­նը հա­կա­մար­տու­թյունն էլ ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի է դարձ­րել»:
«Մի բան հս­տակ է. Թուր­քիա­յի նման մի­ջամ­տու­թյու­նը կհան­գեց­նի նրան, որ ԼՂ հա­կա­մար­տու­թյունն էլ ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի կդառ­նա: Դա նաև կա­րող է խո­րաց­նել Մոսկ­վա­յի և Ան­կա­րա­յի միջև տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը. Ռու­սաս­տանն ու Թուր­քիան մինչև այժմ չեն կա­րո­ղա­ցել կար­գա­վո­րել ի­րենց տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը Սի­րիա­յում ու Լի­բիա­յում, կող­մե­րը պահ­պա­նում են հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը է­ներ­գե­տի­կա­յի և անվ­տան­գու­թյան ո­լորտ­նե­րում, սա­կայն դա, ի­հար­կե, կա­րող է փոխ­վել:


ԼՂ ա­ռաջ­նագ­ծում ի­րա­վի­ճա­կը մնում է ան­կա­յուն, սա­կայն Թուր­քիա­յի ու­ղիղ մի­ջամ­տու­թյու­նը կա­րող է անս­պա­սե­լի տա­տա­նում­ներ ա­ռա­ջաց­նել ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում ու դրա սահ­ման­նե­րից դուրս: ՌԴ դիր­քո­րո­շու­մը հատ­կա­պես կարևոր գոր­ծոն է, քա­նի որ Մոսկ­վան ստիպ­ված կլի­նի էլ ա­վե­լի վճ­ռո­րոշ դիր­քո­րո­շում զբա­ղեց­նե­լու, ե­թե միջ­նոր­դա­կան ջան­քերն ու հրա­դա­դա­րի կո­չե­րը մոտ ա­պա­գա­յում ար­դյունք չտան:


Այդ պատ­ճա­ռով ու­ղիղ ռազ­մա­կան բա­խում­նե­րից խու­սա­փե­լու Ռու­սաս­տա­նի ո­րո­շու­մը կա­րող է մոտ ա­պա­գա­յում վե­րա­նայ­վել Թուր­քիա­յի էլ ա­վե­լի ակ­տիվ դե­րի դեպ­քում»:
Կա­րող է հարց ա­ռա­ջա­նալ, թե Թուր­քիան ին­չու պետք է իր հետևում կանգ­նած հրեա­մա­սո­նա­կան, գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի հա­մար կամ նրանց պա­հան­ջով գնա Ռու­սաս­տա­նի նման հզոր պե­տու­թյան հետ պա­տե­րազ­մե­լու իր հա­մար խիստ վտան­գա­վոր, իսկ մեր գնա­հատ­մամբ` խե­լաց­նոր քայ­լին: Նախ, ե­թե խոս­քը նշ­ված ու­ժե­րի պա­հան­ջի մա­սին է, ա­պա դժ­վար թե հա­մար­ձակ­վի դրա կա­տա­րու­մից հրա­ժար­վել: Երկ­րորդ, հարկ է նկա­տի ու­նե­նալ, որ և՛ Թուր­քիա­յի, և՛ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան շր­ջա­նում բազ­մա­թիվ են ու, թերևս, ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն հենց այդ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:


Ի վեր­ջո, կա շա­հե­րի կա­տա­րյալ հա­մընկ­նում. ե­թե վե­րը նշ­ված ու­ժե­րին Պու­տի­նի և նրա վար­չախմ­բի տա­պա­լու­մը, Ռու­սաս­տա­նի գա­ղու­թա­ցու­մը, նվա­ճումն անհ­րա­ժեշտ են աշ­խար­հի լիար­ժեք, ամ­բող­ջա­կան գրա­վումն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար, ա­պա Թուր­քիա­յի հա­մար Պու­տի­նի և նրա վար­չախմ­բի տա­պա­լու­մը, Ռու­սաս­տա­նի թու­լա­նա­լը, նրա դի­մադ­րու­թյու­նը կոտ­րելն անհ­րա­ժեշտ են իր պան­թուր­քա­կան, պա­նիս­լա­մա­կան ծրագ­րե­րը, նպա­տակ­ներն ի­րա­կա­նաց­նե­լու` Հա­յաս­տա­նը, ողջ Ան­դր­կով­կա­սը գրա­վե­լու, Ի­րա­նից Ատր­պա­տա­կա­նը պո­կե­լու, այ­նու­հետ Կով­կա­սը, Ղրիմն ու Մի­ջին Ա­սիան գրա­վե­լու, ի­րե­նով ա­նե­լու և այն­տե­ղով մինչև Չի­նաս­տա­նի Սին­ջան նա­հան­գի ՈՒյ­ղուր ինք­նա­վար շր­ջան հաս­նե­լու, ույ­ղուր թուր­քե­րին ի­րեն միաց­նե­լու հա­մար:


Որ ռուս-թուր­քա­կան հնա­րա­վոր պա­տե­րազ­մը Ռու­սաս­տա­նի հա­մար խիստ դժ­վար է լի­նե­լու, կաս­կա­ծից դուրս է: Կդի­մա­նա՞ այդ պա­տե­րազ­մին Ռու­սաս­տա­նը, թե՞ ոչ` դժ­վար է ա­սել, ո­րոշ տե­ղե­կու­թյուն­ներ հու­սադ­րում են, որ կդի­մա­նա: Կաս­կա­ծից դուրս է նաև այն, որ նշ­ված պա­տե­րազ­մին չի դի­մա­նա հենց ին­քը` Թուր­քիան:
Ահ­ռե­լի ծախ­սե­րի, զբո­սաշր­ջա­յին բիզ­նե­սից ա­րա­գո­րեն զրկ­վե­լու և այլ պատ­ճառ­նե­րով կպայ­թի Թուր­քիա­յի պետ­բյու­ջեն, թուր­քա­կան լի­րան սրըն­թաց կար­ժեզ­րկ­վի, երկ­րում սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը կտ­րուկ և էա­պես կվա­տա­նա, պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով դրա ըն­թաց­քում կամ ա­վար­տից հե­տո թու­լա­ցած Թուր­քիա­յում ար­դեն կհա­մար­ձակ­վեն լայ­նո­րեն ապս­տամ­բել քր­դե­րը, ո­րոնց Ռու­սաս­տա­նը մե­ծա­պես կզի­նի և կօգ­նի: Գլուխ կբարձ­րաց­նեն նաև ծպ­տյալ և ոչ ծպ­տյալ հա­յե­րը, հույ­նե­րը և ազ­գա­յին մյուս փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը: Սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի վա­տա­նա­լու և մե­ծա­թիվ զո­հե­րի պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ կել­նի նաև հենց թուրք բնակ­չու­թյան մի մա­սը: Այս ա­մե­նի ար­դյուն­քում Թուր­քիան կմաս­նատ­վի և կվե­րա­նա աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից: Այ­սինքն` այն, ին­չը Թուր­քիան հաշ­վար­կել ու նա­խա­տե­սել է Ռու­սաս­տա­նի հա­մար, կկա­տար­վի իր հետ, փոս փո­րողն ին­քը կընկ­նի փո­սը:


Ի՞ն­չը չի հաշ­վար­կել Թուր­քիան… Չի հաշ­վար­կել իր ռազ­մա­կան ա­վիա­ցիա­յի` F-16 և մյուս ինք­նա­թիռ­նե­րի նկատ­մամբ ռու­սա­կան ա­վիա­ցիա­յի` հց-30, հց-35 կոր­ծա­նիչ­նե­րի և այլ ինք­նա­թիռ­նե­րի գե­րա­կա­յու­թյու­նը, թուր­քա­կան տան­կե­րի հա­մե­մատ ռու­սա­կան տան­կե­րի, իր ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի հա­մե­մատ ռու­սա­կան ՌԷՊ մի­ջոց­նե­րի ա­ռա­վե­լու­թյու­նը, ՌԴ զի­նա­նո­ցում ան­խո­ցե­լի ու գերճ­շգ­րիտ «Իս­կան­դեր»-ի, ա­ռա­վել մեծ հե­ռա­հա­րու­թյան ու գերճ­շգ­րիտ «Կա­լիբր» թևա­վոր հր­թիռ­նե­րի, «Կին­ժալ» հի­պեր­ձայ­նա­յին ու գերճ­շգ­րիտ հր­թիռ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, ո­րոնք ու­նակ են խո­ցե­լու նույ­նիսկ հ-400 հա­կաօ­դա­յին ու հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­լիր­նե­րը:
Ի վեր­ջո, Թուր­քիան չի հաշ­վար­կել նաև ռուս զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի մար­տա­կան ո­գու և ռազ­մա­կան գի­տե­լիք­նե­րի ա­ռա­վե­լու­թյունն իր զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի նշ­ված հատ­կա­նիշ­նե­րի նկատ­մամբ, ինչն ա­պա­ցուց­վել է դա­րե­րի ըն­թաց­քում ռուս-թուր­քա­կան մի շարք պա­տե­րազմ­նե­րի ար­դյուն­քում:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ