ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պա­տե­րազ­մի քվին­տէ­սեն­ցիան

Պա­տե­րազ­մի քվին­տէ­սեն­ցիան
20.10.2020 | 00:11

Ադր­բե­ջա­նը պետք է ի­մա­նա, որ Ար­ցա­խը մի տեղ է, ո­րին այլևս խփել, կուլ տալ հնա­րա­վոր չէ:
Վազ­գեն ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոկ­տեմ­բե­րի 17-ին հայ­տա­րար­վեց երկ­րորդ հրա­դա­դա­րը՝ այս ան­գամ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րով: Հոկ­տեմ­բե­րի 17-ին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նոր կա­րու­սել էր՝ բո­լո­րը զան­գում էին բո­լո­րին ու հան­րայ­նաց­նում զան­գե­րը: Որևէ բա­նա­կան մարդ, ե­թե օ­րը 24 ժամ հետևի զան­գե­րի ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի լրա­հո­սին, եր­րորդ օ­րը կամ կկորց­նի սթափ գի­տակ­ցե­լու ու­նա­կու­թյու­նը, կամ կդա­դա­րի հա­վա­տալ ինքն ի­րեն, կամ կդա­դա­րի հա­վա­տալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­վաս­տիու­թյա­նը: Կամ՝ բո­լո­րը միա­սին: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մը ա­մեն օր է ստեղ­ծում նոր ի­րա­վի­ճակ, բո­լոր ի­րա­վի­ճակ­նե­րում ան­խախտ է՝ ՄԵՆՔ ՀԱՂ­ԹՈՒՄ ԵՆՔ, ՀԱՂ­ԹՈՒՄ Է ՄԵՐ ԶԻՆ­ՎՈ­ՐԸ:


Տա­րօ­րի­նակ էր, որ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին ի­րա­վի­ճա­կին հա­մար­ժեք հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նող Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը հա­մա­րյա 20 օր լռեց: Մա­կերևույ­թին լո­ղա­ցող բա­ցատ­րու­թյունն էր, որ Ֆրան­սիան, ինչ­պես և ԱՄՆ-ը, աս­պա­րե­զը թո­ղել է ՌԴ-ին: Նախ՝ Ռու­սաս­տա­նի հոր­դո­րով, երկ­րորդ՝ ար­ձա­նագ­րե­լով, որ այն, ինչ կա­տար­վում է Ար­ցա­խում, Ռու­սաս­տան-Թուր­քիա առ­ճա­կատ­ման եր­րորդ ճա­կատն է՝ Սի­րիա­յից ու Լի­բիա­յից հե­տո, և ու­րեմն՝ Մոսկ­վան ու Ան­կա­րան պետք է կար­գա­վո­րեն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Եվ եր­րորդ՝ ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը հար­ցը չեն լու­ծում, թող հաղ­թի ու­ժե­ղը: Ի­րա­կա­նում այս ամ­բողջ ըն­թաց­քում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ֆրան­սիան և ԱՄՆ-ը շա­րու­նա­կել են դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րը: ՌԴ՝ նա­խա­գա­հի, ԱԳ նա­խա­րա­րի, Պնա­խա­րա­րի մա­կար­դա­կով՝ նույ­նը: Ռու­սաս­տա­նը նաև շա­րու­նա­կել է պն­դել, որ «Ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք կազ­մել և շա­րու­նա­կում է մշա­կել ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, մնում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին: Դրանց բո­վան­դա­կու­թյու­նը հայտ­նի է՝ փու­լա­յին ե­ղա­նա­կով աս­տի­ճա­նա­բար ա­զա­տել հա­րա­կից շր­ջան­նե­րը` այդ ըն­թաց­քում ե­րաշ­խա­վո­րե­լով անվ­տան­գու­թյունն ու Հա­յաս­տա­նի և Ղա­րա­բա­ղի միջև հու­սա­լի կա­պը, նախ­քան կո­րոշ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կը»՝ ինչ­պես բա­նաձևել է ՌԴ ՊՆ մամ­լո խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան:


Ի՞նչ ու­նենք ա­ռա­ջի­նին 8 օր անց հա­ջոր­դած երկ­րորդ հրա­դա­դա­րից հե­տո.
1. Հրա­դա­դա­րը չի պահ­պան­վում Ադր­բե­ջանն ար­դեն երկ­րորդ ժա­մից խախ­տեց: ԱԳՆ խոս­նակ Լեյ­լա Աբ­դու­լաևան CNN Turk-ի ու­ղիղ ե­թե­րում հրա­դա­դա­րին զու­գա­հեռ հայ­տա­րա­րեց. «Ադր­բե­ջա­նի ցան­կու­թյու­նը, նպա­տա­կը բո­լոր հո­ղե­րի ա­զա­տագ­րումն է, և դա նա­խա­գա­հի մա­կար­դա­կով բազ­միցս աս­վել է։ Մենք մինչև վերջ ենք գնա­լու, «մի քա­նի գյուղ ա­զա­տագր­վեց, մնա­ցա­ծը մնաց» խո­սակ­ցու­թյուն­ներ չեն կա­րող լի­նել։ Այս մար­դա­սի­րա­կան հրա­դա­դա­րի նպա­տա­կը գե­րի­նե­րի և դիակ­նե­րի փո­խա­նա­կումն է, սա­կայն սա պա­տե­րազ­մի ա­վարտ չէ: Հի­մա ա­մեն կող­մից մեզ հրա­դա­դա­րի, էս­կա­լա­ցիա­յի նվա­զեց­ման կո­չեր են գա­լիս, բայց մենք ա­սում ենք, որ 30 տա­րի բա­նակ­ցե­ցինք, ար­դյունք չե­ղավ։ Հրա­դա­դա­րը ոչ մի կերպ չպետք է մեկ­նա­բան­վի որ­պես հո­ղե­րի ա­զա­տագր­ման դա­դա­րե­ցում»: Սա հա­վա­տար­մու­թյան եր­դում էր Ան­կա­րա­յին, որ հա­վաս­տում էր՝ «մի քա­նի գյուղ ա­զա­տագ­րե­լու» են ու­նակ: «Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը վա­ղուց էր նա­խա­պատ­րաստ­վել այս հար­ձակ­մա­նը: Բաք­վին չի հա­ջող­վել հաս­նել իր ռազ­մա­կան նպա­տակ­նե­րին, ան­գամ Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ», ար­ձա­նագ­րել է Stratfor -ի ռազ­մա­կան փոր­ձա­գետ Սիմ Թե­քը։
2. Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խու­մը մնում է նույն հար­թու­թյան վրա: Ադր­բե­ջա­նը փոր­ձում է իր ինք­նիշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տել Ստե­փա­նա­կեր­տում, բայց կորց­նում է Բաք­վում. ա­մեն ինչ վճ­ռում է Էր­դո­ղա­նը: Եվ դա օ­րե­ցօր ըն­դու­նում է մի­ջազ­գա­յին կոչ­վող հան­րու­թյու­նը: Սկ­սած Ռու­սաս­տա­նից, որ դժ­վա­րու­թյամբ, բայց պի­տի հաշտ­վի փաս­տի հետ՝ Ադր­բե­ջա­նը կորց­րել է, ուս­տի քա­ղա­քա­կան ռևե­րանս­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա: Պա­տա­հա­կան չի ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը ար­դեն հայ­տա­րա­րում, որ Ռու­սաս­տա­նը եր­բեք Թուր­քիան չի հա­մա­րել ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, այլ՝ գոր­ծըն­կեր: Գոր­ծըն­կե­րոջ ու դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տար­բե­րու­թյուն­ներն ակն­հայտ են:


Միայն հի­մա, երբ Էր­դո­ղա­նը Ան­կա­րա­յում ըն­դու­նում է ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գա­հին ու խոս­տա­նում ա­ջակ­ցել Ղրի­մը «վե­րա­դարձ­նե­լուն», երբ Թուր­քիան Ս-400-նե­րը հա­մա­րյա թե ու­ղիղ ե­թե­րում Սի­նո­պում փոր­ձար­կե­լով, հնա­րա­վո­րու­թյուն տվեց ՆԱ­ՏՕ-ին սկա­նա­վո­րել հա­մա­կար­գի պա­րա­մետ­րե­րը, Ռու­սաս­տա­նը խոր մտա­ծե­լու թե­մա ու­նի՝ «գոր­ծըն­կե­րոջ» հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­պա­գա­յի մա­սին, հա­մե­նայն դեպս՝ մո­ջա­հեդ­նե­րի դեմ պայ­քա­րի ու ա­հա­բեկ­չու­թյու­նը ՌԴ տա­րածք փո­խան­ցե­լու: Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան՝ սխալ­նե­րի ուղ­ղում է պետք: Թուր­քա­կան ման­գա­ղի վրա 100 տա­րի ա­ռաջ գայ­թել՝ 100 տա­րի հե­տո նո­րից գայ­թե­լու՞՝ ի­րա­կա­նու­թյու­նը չտես­նե­լու ռու­սա­կան հա­մա­ռու­թյուն է պետք: Փո­խա­րե­նը՝ ռուս­նե­րը փոր­ձա­գի­տա­կան և քա­ղա­քա­կան մա­կար­դակ­նե­րում բարձ­րա­ձայ­նում են ԽՍՀՄ-ը վե­րա­կանգ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ի­մա՝ Էր­դո­ղա­նը ու­զում է Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը վե­րա­կանգ­նել, Պու­տի­նը՝ ռու­սա­կան: Բայց ին­չու՞ նո­րից մեր հաշ­վին: Ին­չու՞ Ռու­սաս­տա­նը մինչև այ­սօր Էր­դո­ղա­նին ու Ա­լիևին ագ­րե­սոր չի ան­վա­նել, ինչ­պես ՄԽ հա­մա­նա­խա­գահ­ներ Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը: Պատ­ժա­մի­ջոց­ներ ենք պա­հան­ջում Արևմուտ­քից, ո­րից պար­բե­րա­բար հրա­ժար­վել ենք, իսկ մեր դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նը սահ­մա­նե՞լ է: Թե՞ սպա­սում է Էր­դո­ղա­նը մո­ջա­հեդ­ներ ու­ղար­կի Ղրիմ:
Շա­տե­րին ա­նակն­կա­լի բե­րեց ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն՝ WSN Atlanta հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը հար­ցազ­րույ­ցով: «Հի­մա մենք ու­նենք Թուր­քիա, ո­րը մի­ջամ­տել է և ռե­սուրս­ներ տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նին` մե­ծաց­նե­լով վտան­գը ու թե­ժաց­նե­լով Ղա­րա­բա­ղի հա­մար պատ­մա­կան կռի­վը: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի, ո­րը փոք­րիկ մի վայր է` 150000 բնակ­չու­թյամբ։ Այս հա­կա­մար­տու­թյու­նը պետք է լուծ­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րի և խա­ղա­ղու­թյան շուրջ քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով, ոչ թե ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, և հատ­կա­պես ոչ թե եր­րորդ երկ­րի գա­լով ու իր ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ա­պա­հո­վե­լով, որ ինք­նին նշա­նա­կում է ի­րա­վի­ճակն ա­վե­լի թե­ժաց­նել։ Մենք հույս ու­նենք, որ հա­յե­րը կկա­րո­ղա­նան դի­մա­կա­յել այն ա­մե­նին, ինչ ադր­բե­ջան­ցի­ներն են ա­նում։ Եվ նրանք բո­լո­րը, նախ­քան խա­ղա­ղու­թյան շուրջ քն­նար­կում­նե­րը, կկա­րո­ղա­նան ճիշտ ի­րա­կա­նաց­նել հրա­դա­դա­րը, հե­տո նս­տել սե­ղա­նի շուրջ և ի­րենց հար­ցե­րը պար­զել»,- ա­սել է նա:


Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն տեղ­նու­տե­ղը բո­ղո­քեց. «ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի կար­ծի­քը չի հա­մա­պա­տաս­խա­նում հա­կա­մար­տու­թյան կա­պակ­ցու­թյամբ նախ­կի­նում ար­ված ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյան բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Այդ կար­ծի­քը չի հա­մա­պա­տաս­խա­նում ԱՄՆ-ի կար­գա­վի­ճա­կին` որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր»։ Փաս­տա­ցի՝ Պոմ­պեոն ու­ղիղ ա­սաց՝ ո՞վ, ա­վե­լի ճիշտ՝ ով­քե՞ր են ագ­րե­սոր­նե­րը՝ դառ­նա­լով Ֆրան­սիա­յից հե­տո երկ­րորդ երկ­րի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան: Ար­ցա­խի հար­ցը «չա­փա­զանց վի­ճե­լի» ո­րա­կե­լով՝ Պոմ­պեոն նշեց, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը կապ չու­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խնդ­րի հետ: Հույս հայտ­նե­լը բա­ցա­հայտ ակ­նարկ էր Մոսկ­վա­յին՝ լու­ծիր հար­ցերդ Թուր­քիա­յի հետ, քա­նի դեռ հա­յե­րը դի­մադ­րում են: Կմի­ջամ­տի՞ ԱՄՆ-ը, Պոմ­պեոն հար­ցը բաց է թո­ղել: Ոչ ա­ռանց պատ­ճա­ռի: Այս պա­տե­րազ­մը ոչ միայն ՌԴ-Թուր­քիա, այլև ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­տույ­թում է: ՈՒ ե­թե Բա­քուն հա­մա­ձայ­նեց, Ան­կա­րան մեր­ժեց Մոսկ­վա­յին, հե­տո նաև Փա­րի­զին, գա­լիս է Վա­շինգ­տո­նի պա­հը: Պատ­ժա­մի­ջոց­նե՞ր, թե՞ ճա­նա­չում: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը մեկ­նում է ԱՄՆ:


3. Կոնֆ­լիկ­տը չու­նի ռազ­մա­կան լու­ծում, դի­վա­նա­գի­տա­կան լու­ծու­մը բա­նակ­ցու­թյուն­ներն են: Բայց պետք է կա­յուն հրա­դա­դար: Եվ ե­րաշ­խիք­ներ, որ հա­ջորդ պա­հին Էր­դո­ղա­նը նո­րից կրա­կե­լու հրա­ման չի տա Ա­լիևին: Միայն ե­րաշ­խա­վոր­ված, կա­յուն հրա­դա­դա­րը բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կտա: Փաս­տա­ցի՝ եր­կա­րատև, թե կար­ճատև՝ պա­տե­րազմ­նե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա չեն ազ­դում՝ օ­րա­կար­գի ա­ռու­մով: Ադր­բե­ջա­նը պն­դում է «7 շր­ջան­ներ՝ խա­ղա­ղու­թյան դի­մաց» սկզ­բուն­քը, հայ­կա­կան կող­մը՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճակն է հա­մա­րում կար­միր գիծ: Բա­նակ­ցու­թյուն­նե­րը չու­նեն փո­խըն­դու­նե­լի Օ­ՐԱ­ԿԱՐԳ: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քում գրել է. «Ան­ջա­տում հա­նուն փր­կու­թյան» սկզ­բուն­քը, ո­րը ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բուն­քի ժա­մա­նա­կա­կից դրսևո­րումն է, ի­րա­վունք է տա­լիս ա­ռան­ձին խմ­բե­րին, ժո­ղո­վուրդ­նե­րին ինչ­պես ան­ջատ­վել որևէ պե­տու­թյու­նից, երբ կա խտ­րա­կա­նու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի լայ­նա­ծա­վալ խախ­տում­նե­րի կամ ցե­ղաս­պա­նու­թյան ռիսկ, այն­պես էլ բա­ցա­ռում է միա­ցու­մը մի պե­տու­թյան հետ, ե­թե միա­վո­րու­մը բե­րե­լու է վե­րը նշ­ված նույն հետևանք­նե­րին: Հատ­կա­պես սա պի­տի դր­վի Ղա­րա­բա­ղի հար­ցի կար­գա­վոր­ման մեր հա­յե­ցա­կար­գի հիմ­քում և վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ըն­թա­ցիկ պա­տե­րազ­մին, Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծե­լա­կեր­պը նման մի­ջազ­գա­յին ըմբ­ռն­ման հաս­նե­լու ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս։ Ողջ հա­յու­թյան նե­րու­ժը պետք է կենտ­րո­նաց­նենք այս խնդ­րի լուծ­ման վրա»: Ի­մա՝ Ար­ցա­խի ճա­նա­չու­մը մնում է հայ դի­վա­նա­գի­տու­թյան ու սփյուռ­քի օ­րա­կար­գի ԹԻՎ 1 խն­դի­րը: 2 քա­ղաք Ֆրան­սիա­յում՝ Ալ­ֆոր­վի­լը և Լի­մո­նեն, Մի­լա­նը Ի­տա­լիա­յում ճա­նա­չել են Ար­ցա­խը: Իս­պա­նիա­յի Կոնգ­րե­սի 21 պատ­գա­մա­վոր և 15 սե­նա­տոր դա­տա­պար­տել են թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան ընդ­դեմ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, կոչ են ա­րել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ճա­նա­չել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Ավ­ստ­րիա­յի. Լյուք­սեմ­բուր­գի խոր­հր­դա­րան­նե­րը բա­նաձևեր են ըն­դու­նել, 20 պատ­գա­մա­վոր­ներ դի­մել են Ֆրան­սիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին ան­հա­պաղ ճա­նա­չե­լու ԼՂՀ-ն, Սփյուռ­քը հար­ցը պա­հում է բո­լոր եր­կր­նե­րի օ­րա­կար­գում: ՄԱԿ-ի ԱԽ-ն երկ­րորդ ար­տա­հերթ նիստն է հրա­վի­րել Ար­ցա­խի հար­ցով: ԱԽ-ն պա­տաս­խա­նա­տու է մի­ջազ­գա­յին խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան հա­մար, ու­նի 15 ան­դամ, 5-ը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրի­տա­նիան, Ֆրան­սիան, Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, մշ­տա­կան ան­դամ­ներն են և ու­նեն վե­տո­յի ի­րա­վունք, 10-ը՝ ոչ մշ­տա­կան ան­դամ­ներն են և ըն­տր­վում են 2 տա­րով՝: 2020-ին ոչ մշ­տա­կան ան­դամ­ներն են՝ Բել­գիան, Վիետ­նա­մը, Գեր­մա­նիան, Դո­մի­նի­կյան Հան­րա­պե­տու­թյու­նը, Ին­դո­նե­զիան, Նի­գե­րը, Սենտ Վին­սեն­տը, Թու­նի­սը. Էս­տո­նիան, Հա­րա­վա­յին Աֆ­րի­կան: Թերևս Ադր­բե­ջանն ու Թուր­քիան փոր­ձե­լու են հաս­նել ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի ձևա­չա­փի փո­փո­խու­թյան՝ Ան­կա­րա­յի նե­րա­ռու­մով, ինչ չկա­րո­ղա­ցան ռազ­մի դաշ­տում, փոր­ձե­լու են ստա­նալ դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում: Կամ է­լի մի բա­նաձև, որ թաշ­կի­նակ դարձ­նեն մինչև վերջ չկար­դա­ցած­նե­րի հա­մար: Չի ստաց­վե­լու: Ա­վե­լին, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի միջ­նոր­դու­թյամբ հրա­դա­դա­րի խախ­տու­մը Ադր­բե­ջա­նի կող­մից՝ լրա­ցու­ցիչ խթան է, որ Ֆրան­սիան ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը: Դժ­վա­րը ա­ռա­ջինն է: ՈՒ դա նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծե­լու և փո­խե­լու է բա­նակ­ցու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը: Պայ­քա­րը շա­րու­նակ­վում է, ու ՄԵՆՔ ՀԱՂ­ԹՈՒՄ ԵՆՔ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Հա­յաս­տա­նում մո­լեգ­նում է կո­րո­նա­վի­րու­սը՝ օ­րա­կան 1000-1500 նոր վա­րակ­ված՝ մա­հաթ­վի կտ­րուկ ա­ճով:
ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կի ու ԱՄՆ-ի դես­պա­նա­տան մոտ խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րը և Ար­ցա­խը ճա­նա­չե­լու պա­հանջ­նե­րը Երևա­նում քիչ են, նույն հան­րա­հա­վաք­ներն ու նույն պա­հանջ­նե­րը պետք է ներ­կա­յաց­վեն ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ եր­կր­նե­րի ու ԵՄ ներ­կա­յա­ցուց­չու­թյա­նը, ՆԱ­ՏՕ-ի գրա­սե­նյա­կին, Հա­յաս­տա­նում բո­լոր դես­պա­նատ­նե­րին՝ պա­հան­ջե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մար­ժեք լու­սա­բա­նում, զեն­քի վա­ճառ­քի էմ­բար­գո Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին և Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չում: Երբ ամ­բողջ սփյուռ­քը ոտ­քի է կանգ­նել, Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուր­դը ևս իր խոսքն ու­նի աշ­խար­հին, որ խուլ ու կույր, համր խա­ղի մեջ է: ՈՒ դա ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պարհն է պա­տե­րազ­մի քվին­տէ­սեն­ցիան ի­րենց եր­կիր ու ի­րենց տուն տա­նե­լու:

Դիտվել է՝ 9286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ