ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել  Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար
13.10.2020 | 00:22

Մենք շատ ենք գրում. և՛ պան­թուր­քիզ­մի մա­սին՝ իր նոր դեմ­քով, և՛ Ար­ցա­խի դեմ 2020 թ. աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մի մա­սին։ Բայց հոկ­տեմ­բե­րի 8-ը բա­վա­կա­նա­չափ ա­նակն­կալ­ներ մա­տու­ցեց։ Նրան­ցից մե­կը մերն է։ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան (ԱԱԾ) տնօ­րեն Ար­գիշ­տի Քյա­րա­մյանն այդ օ­րը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հրա­մա­նագ­րով ա­զատ­վել է զբա­ղեց­րած պաշ­տո­նից, ին­չի հա­մար հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջար­կով երկ­րի ղե­կա­վա­րին էր դի­մել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար է նշա­նակ­ված ԱԱԾ նախ­կին ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը։
Վեր­հի­շենք. 29-ա­մյա Ար­գիշ­տի Քյա­րա­մյանն ԱԱԾ-ն գլ­խա­վո­րել է ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սից։ Իսկ հի­մա՝ ճա­կա­տագ­րի նման շր­ջա­դարձ։ Կա­ռա­վա­րու­թյան այդ ո­րո­շու­մը կապ­ված է պա­տե­րազ­մի 11-12 օր­վա ո­րոշ ի­րո­ղու­թյուն­նե­րի հե՞տ, թե՞ կոնկ­րետ դժ­գո­հու­թյուն է ինչ-որ կոնկ­րետ բա­նից։ Ի վեր­ջո, լու­րեր էին պտտ­վում, թե հա­մաշ­խար­հա­յին բազ­մա­թիվ շր­ջա­նակ­ներ «հա­մո­զում» են Փա­շի­նյա­նին, որ փուլ առ փուլ հանձ­նի իշ­խա­նու­թյու­նը։ Եվ ա­ռա­ջին փու­լում ա­ռա­ջար­կել են կա­ռա­վա­րու­թյու­նից և այլ իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րից հե­ռաց­նել «սո­րո­սա­կան­նե­րին»։ Ճիշտ է, մենք ա­պա­ցույց­ներ չու­նենք, որ Քյա­րա­մյա­նին ա­ռաջ էր մղում ոմն Լա­րի­սա Մի­նա­սյան կամ էլ երևա­նյան «սո­րո­սա­կան­նե­րից» ինչ-որ ու­րի­շը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նա պաշ­տո­նանկ է ար­վել։ Մենք կաս­կա­ծում ենք, որ ե­թե ոչ պա­տե­րազմն ին­քը, ա­պա նրա հետ կապ­ված ինչ-որ բան է ազ­դել Քյա­րա­մյա­նի պաշ­տո­նան­կու­թյան վրա։ Օ­րի­նակ՝ ու­ժա­յին կա­ռույ­ցի ոմն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի մեր­կաց­ման ա­մո­թա­լի հան­գա­մանք, կամ էլ օ­տա­րերկ­րա­ցի լր­տես­նե­րի բա­ցա­հայ­տում, ո­րոնց եր­կր­ներն այդ­պես էլ չեն նշ­վել։ Մի խոս­քով, ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ում, ին­չի հա­մար և ինչ­պես են «հա­նում գոր­ծից»։


Իսկ այժմ՝ պա­տե­րազ­մի և նրա շուր­ջը ե­ղած դի­վա­նա­գի­տու­թյան մա­սին։ Պետք է են­թադ­րել, որ Թուր­քիա­յում և «Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նում» հոկ­տեմ­բե­րի 8-ին նա­խոր­դող օ­րե­րին բա­վա­կան դառն ու բա­ցա­սա­կան ապ­րում­ներ են ու­նե­ցել, ո­րով­հետև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի (ՄԽ) հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից հե­տո Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու պա­հանջ­նե­րին միա­ցավ Գեր­մա­նիան, ո­րը նույ­նիսկ 90-ա­կան թթ. Թուր­քիա­յի և Ա­լիևնե­րի վար­չա­կար­գի հա­վա­տա­րիմ պաշտ­պանն էր։ Մենք չենք սխալ­վում. նույ­նիսկ 1991-93 թթ. Բաք­վում տի­րում էր Ա­լիևը, պար­զա­պես հիմ­նա­կան զանգ­վա­ծը նրան հի­շում է «Էլ­չի­բեյ» մա­կա­նու­նով, իսկ նա Ա­լիև է և Հեյ­դար (ու­րեմն և Իլ­համ) Ա­լիևի ազ­գա­կա­նը։ Եվ նույն­պես՝ նա­խիջևան­ցի։ Այ­սինքն՝ 2020 թ. Գեր­մա­նիան ա­վե­լի ճկուն է դար­ձել Թուր­քիա­յին և Ա­լիևնե­րի վար­չա­կար­գին վե­րա­բե­րող հար­ցե­րում։ Չէ՞ որ ՄԽ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, հոկ­տեմ­բե­րի 7-ին Ֆրան­սիա­յի ԱԳ նա­խա­րար Ժան-Իվ լը Դրիա­նը մեկ ան­գամ էլ հայ­տա­րա­րեց. «Մենք ու­զում ենք, որ բո­լո­րը հաս­կա­նան, որ հա­կա­մար­տու­թյան բո­լոր կող­մե­րը շա­րագր­գռ­ված են, որ, ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ան­մի­ջա­պես դա­դա­րեց­վեն, և մենք բա­նակ­ցու­թյուն­ներ ենք սկ­սում Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի միջ­նոր­դա­կան ա­ջակ­ցու­թյամբ»։ Հա­ջորդ օ­րը Մոսկ­վա­յից ու Փա­րի­զից հա­ղոր­դե­ցին, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ի­րադ­րու­թյան շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կկա­յա­նան հոկ­տեմ­բե­րի 8-ին՝ Ժնևում և հոկ­տեմ­բե­րի 12-ին՝ Մոսկ­վա­յում։ Հենց դրա­նից հե­տո (նույն­պես հոկ­տեմ­բե­րի 7-ին) Գեր­մա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար Խայ­կո Մաա­սը երկ­րի խոր­հր­դա­րա­նում ե­լույ­թի ժա­մա­նակ թույլ տվեց Ադր­բե­ջա­նի վրա Եվ­րա­խոր­հր­դի ճն­շու­մը Ար­ցա­խում հրա­դա­դա­րի հաս­նե­լու նպա­տա­կով. «Տվյալ պա­հին մենք ակն­կա­լում ենք ադր­բե­ջա­նա­կան կող­մից, որ նա, ինչ­պես Հա­յաս­տա­նը, հրա­դա­դա­րին հա­մա­ձայ­նե­լու սկզ­բուն­քա­յին պատ­րաս­տա­կա­մու­թյուն կհայտ­նի։ Ե­թե այդ կող­մը դրան պատ­րաստ չէ, ա­պա կար­ծում եմ, որ ԵՄ-ի կող­մից պետք է ու­ժե­ղաց­վի ճն­շու­մը նրա վրա»։
Ա­ռա­ջի­նը հրա­պա­րա­կավ «նե­ղա­ցավ», ի­հար­կե, Ա­լիևնե­րի վար­չա­կար­գը։ Հոկ­տեմ­բե­րի 8-ին նրա ԱԳՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում հրա­դա­դա­րի և Ադր­բե­ջա­նի վրա հնա­րա­վոր ճնշ­ման մա­սին Գեր­մա­նիա­յի ԱԳՆ-ի ղե­կա­վար Խայ­կո Մաա­սի կո­չը «խոր ափ­սո­սանք և զար­մանք է ա­ռա­ջաց­նում», նշե­լով, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ան­վե­րա­պահ հրա­դա­դա­րի կո­չե­րը կհան­գեց­նեն միայն «ստա­տուս քվոն և ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րի օ­կու­պա­ցիան պահ­պա­նե­լուն»։ Բաք­վում նաև նշե­ցին, որ Մինս­կի խմ­բի, ո­րի ան­դամն է նաև Գեր­մա­նիան (չշ­փո­թել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ինս­տի­տու­տի հետ, ո­րոնք են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրան­սիան), 30-ա­մյա գոր­ծու­նեու­թյու­նը «չի մո­տեց­րել խա­ղա­ղու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում և չի հան­գեց­րել Ադր­բե­ջա­նի տա­րած­քից հայ­կա­կան զոր­քե­րի դուրս­բեր­մա­նը»։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն ըն­դգ­ծել է, թե իբր «հայ­կա­կան զոր­քե­րի հա­նումն ադր­բե­ջա­նա­կան տա­րածք­նե­րից և օ­կու­պա­ցիա­յի դա­դա­րե­ցու­մը ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի օ­րի­նա­կան պա­հանջն է»։ «Ա­նար­դա­րա­ցի ենք հա­մա­րում ա­ռա­ջա­ցած ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի վրա ցան­կա­ցած ճնշ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը։ Գեր­մա­նիա­յին կոչ ենք ա­նում, որ ճն­շում գոր­ծադ­րի Հա­յաս­տա­նի վրա և ար­դա­րա­ցի դիր­քո­րո­շում ըն­դու­նի Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից հայ­կա­կան զոր­քե­րի հա­նումն ա­պա­հո­վե­լու հա­մար»,- աս­ված է եզ­րա­փակ­ման մեջ։
Բաք­վի ԱԳՆ-ն հաշ­վի չի առ­նում, որ աշ­խարհն «արթ­նա­ցել»։ Եվ աշ­խար­հը զայ­րա­նում է. ինչ­պե՞ս թե, ով­քե՞ր են թուր­քե­րը, որ Մեր­ձա­վոր Արևել­քից ա­հա­բե­կիչ­նե­րին նե­տում են այս­տեղ-այն­տեղ։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ծա­նո­թաց­նենք աշ­խար­հի ար­ձա­գան­քի ո­րոշ նր­բու­թյուն­նե­րին։ Չէ՞ որ ինչ­քան ձգ­վում է պա­տե­րազ­մը, այն­քան շատ մի­ջազ­գա­յին ու­ժեր են սկ­սում քն­նար­կել, թե ինչ է կա­տար­վում Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Բո­լոր կար­ծիք­նե­րից այ­սօր ա­ռանձ­նաց­նում ենք Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի և Թեհ­րա­նի հա­մալ­սա­րա­նի մի­ջազ­գա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ֆա­կուլ­տե­տի պրո­ֆե­սոր, պա­ղես­տի­նյան հար­ցե­րով ա­վագ փոր­ձա­գետ Խա­դի Բոր­խա­նիի տե­սա­կետ­նե­րը։ Մեր կար­ծի­քով՝ այդ տե­սա­կետ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ճիշտ են ար­տա­ցո­լում օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը։


Նա­խա­գահ Ա­սա­դը հոկ­տեմ­բե­րի 5-ին ռու­սա­կան «ՌԻԱ-Նո­վոս­տի» գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան նոր գա­լա­րի գլ­խա­վոր նա­խա­ձեռ­նո­ղը ե­ղել է Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը։ «Նա ա­հա­բե­կիչ­նե­րին պաշտ­պա­նում է Լի­բիա­յում, գլ­խա­վոր հրահ­րիչն ու նա­խա­ձեռ­նողն է ե­ղել Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում վեր­ջերս սկս­ված հա­կա­մար­տու­թյան»,- ա­սել է Սի­րիա­յի նա­խա­գա­հը։ Դա­տե­լով այն բա­նից, որ նա զրու­ցել է հենց «ՌԻԱ-Նո­վոս­տիի» հետ, Ա­սադն իր տե­սա­կե­տը հա­մա­ձայ­նեց­րել է ոչ միայն Թեհ­րա­նի, այլև Մոսկ­վա­յի հետ։ Հայտ­նի է, որ Էր­դո­ղա­նը, ի պա­տաս­խան, Սի­րիան (նաև Կիպ­րո­սը, Հու­նաս­տա­նը և... Իս­րա­յե­լը) ան­վա­նել է «հան­ցա­գործ վար­չա­կար­գե­րից մե­կը»։ Թուր­քի ար­ձա­գանքն օ­րի­նա­չափ է, հատ­կա­պես Սի­րիա­յի առն­չու­թյամբ. այդ եր­կիրն այն քիչ պե­տու­թյուն­նե­րից մեկն է, ո­րը դաշ­նա­կից­նե­րի օգ­նու­թյամբ խփել է Թուր­քիա­յի «մռու­թին»։


Բայց ի՞նչ կպա­տաս­խա­նի Էր­դո­ղանն այն բա­նին, որ Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի լի­գա­յի (ԱՊԼ) գլ­խա­վոր քար­տու­ղար Ահ­մեդ Ա­բուլ Գեյ­թը դեռ հոկ­տեմ­բե­րի 4-ին նշել է Թուր­քիա­յի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դե­րը Կով­կա­սի և Մի­ջերկ­րա­կան տա­րա­ծաշր­ջան­նե­րում, որ­տեղ Ան­կա­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով լար­վա­ծու­թյան աճ է ե­ղել։ Ընդ ո­րում, Գեյ­թը են­թադ­րել է, որ այդ­պի­սի վար­քա­գի­ծը «վատ ա­վարտ» կու­նե­նա Թուր­քիա­յի հա­մար. «Ան­կա­րան ընդ­հար­վում է տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­նե­րի և հա­մաշ­խար­հա­յին տե­րու­թյուն­նե­րի հետ մի շարք խն­դիր­նե­րով, և դա լավ չի վեր­ջա­նա նրա կամ նրա ղե­կա­վա­րու­թյան հա­մար։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը մի­ջամ­տում է Ե­գիպ­տո­սի, Սի­րիա­յի, Ի­րա­քի և Լի­բիա­յի գոր­ծե­րին ռազ­մա­կան տե­սա­կե­տից։ Էր­դո­ղա­նը մի­ջամ­տել է նաև Կով­կա­սում Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի հա­կա­մար­տու­թյա­նը, ընդ­հար­վել է Հու­նաս­տա­նի և Կիպ­րո­սի հետ, ներ­խու­ժել է Մի­ջերկ­րա­կա­նի գա­զա­յին հան­քա­վայ­րեր, ինչն ստի­պել է, որ Ֆրան­սիա­յի նման մեծ և ազ­դե­ցիկ եր­կի­րը կոր­ծա­նիչ­ներ և ա­վիա­կիր ու­ղար­կի Կիպ­րոս։ Նույ­նիսկ Ի­տա­լիան, որ ըմբ­ռն­մամբ էր վե­րա­բեր­վում թուր­քա­կան շատ դիր­քո­րո­շում­նե­րի, ան­ցել է Ֆրան­սիա­յի կող­մը։ Հի­մա բո­լորն Էր­դո­ղա­նին ա­սում են, որ նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պատժ­վե­լու են»։ Գեյ­թին ջղայ­նաց­նում է, որ Թուր­քիան սի­րիա­ցի վարձ­կան­նե­րին օգ­տա­գոր­ծում է Ադր­բե­ջա­նի կող­մից Հա­յաս­տա­նի դեմ կռ­վե­լու հա­մար. «Շատ ցա­վա­լի է, որ սի­րիա­ցի վարձ­կան­ներն օգ­տա­գործ­վում են Էր­դո­ղա­նի կող­մից»։


Մեր պա­տե­րազ­մի մի այլ կող­մի վրա է ու­շադ­րու­թյուն դարձ­նում ի­րան­ցի պրո­ֆե­սոր Խա­դի Բոր­խա­նին, և մենք հա­մոզ­ված ենք, որ նա ի­րա­վա­ցի է։ IRNA գոր­ծա­կա­լու­թյան հետ հար­ցազ­րույ­ցում Բոր­խա­նին ա­սել է, որ Իս­րա­յե­լը փոր­ձում է օգ­տա­գոր­ծել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը, հատ­կա­պես Ի­րա­նի և Թուր­քիա­յի միջև լար­վա­ծու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կով։ Ո­րոշ մեջ­բե­րում­ներ ա­նենք Բոր­խա­նիից. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում Իս­րա­յե­լը չի մտա­ծում ոչ Ադր­բե­ջա­նի, ոչ Հա­յաս­տա­նի մա­սին։ Իս­րա­յե­լում մտա­ծում են, թե ինչ­պես ձուկ բռ­նեն այդ պղ­տոր ջրում։ Իմ կար­ծի­քով, Իս­րա­յե­լի նպա­տակ­նե­րից մե­կը, այդ ճգ­նա­ժամն օգ­տա­գոր­ծե­լով, թուրք-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյուն ստեղ­ծելն է»։ Մենք կա­վե­լաց­նեինք՝ Իս­րա­յե­լը փոր­ձում է վե­րած­նել Ի­րա­նի հետ Թուր­քիա­յի պա­տե­րազ­մի այն պլա­նը, ո­րի մա­սին դեռ 1992 թ. տար­բեր ԶԼՄ-նե­րին պատ­մել են թուր­քա­կան MIT հա­տուկ ծա­ռա­յու­թյան եր­կու փա­խած գոր­ծա­կալ­ներ, ո­րոնք վկա­յում էին, որ թուրք-ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը ղե­կա­վա­րում է Վա­շինգ­տո­նը։ Հաս­կա­նա­լի է նաև Իս­րա­յե­լի հե­ռա­հար նպա­տա­կը. խո­շո­րա­ծա­վալ սուն­նի-շիա­կան զին­ված հա­կա­մար­տու­թյուն, հենց ո­րին էլ ձգ­տում էին ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը, երբ սան­ձա­զեր­ծում էին ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մը Սի­րիա­յի դեմ։ Խոր­հր­դան­շա­կան չէ՞, որ Թուր­քիա­յի և Իս­րա­յե­լի հաս­ցեին մե­ղադ­րանք­նե­րը գրե­թե միա­ժա­մա­նակ հն­չում են Դա­մաս­կո­սից ու Թեհ­րա­նից։ Բայց Ա­սադն ու պրո­ֆե­սոր Բոր­խա­նին ան­կաս­կած ի­րա­վա­ցի են։ Ի դեպ, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րին հայտ­նենք նշա­նա­կա­լից նո­րու­թյուն. հոկ­տեմ­բե­րի 6-ին Սի­րիա­յում հան­դի­սա­վո­րա­պես բաց­վել է Ա­փըս­նիի (Աբ­խա­զիա­յի) Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նու­թյու­նը, եր­կր­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի միջև պայ­մա­նա­գիր է կնք­վել դի­վա­նա­գի­տա­կան կամ ծա­ռա­յո­ղա­կան անձ­նագ­րեր ու­նե­ցող­նե­րի հա­մար ան­ցագ­րա­յին պա­հանջ­նե­րի վե­րաց­ման մա­սին։ Մեր Ար­ցախն ու­նե­նար նման դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղու­թյուն...


Հոկ­տեմ­բե­րի 5-ին Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով լր­ջո­րեն մտա­հոգ­ված ան­ձանց միա­ցավ ՌԴ ար­տա­քին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան (ԱՀԾ) տնօ­րեն Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը։ «Ըստ ԱՀԾ-ի ու­նե­ցած տե­ղե­կույ­թի, ակ­տի­վո­րեն հա­կա­մար­տու­թյան գո­տի են բեր­վում վարձ­կան­ներ Մեր­ձա­վոր Արևել­քում կռ­վող մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից, մաս­նա­վո­րա­պես «Ջաբ­հաթ ան-Նուս­րա», «Ֆիր­կատ Խամ­զա», «Սուլ­թան Մու­րադ», ինչ­պես նաև քր­դա­կան ծայ­րա­հե­ղա­կան խմ­բա­վո­րում­նե­րից։ Խոս­քը հա­րյու­րա­վոր և ար­դեն ան­գամ հա­զա­րա­վոր ար­մա­տա­կան­նե­րի մա­սին է, ո­րոնք ու­զում են վաս­տա­կել ղա­րա­բա­ղյան նոր պա­տե­րազ­մում»,- նրա խոսքն է մեջ­բեր­վում ԱՀԾ-ի կայ­քում։ Ղա­րա­բա­ղում թե­ժա­ցող զին­ված հա­կա­մար­տու­թյու­նը, նշել է Նա­րիշ­կի­նը, մագ­նի­սի նման ի­րեն է ձգում զա­նա­զան մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­նե­րի զի­նյալ­նե­րին։ Այդ ի՞նչ կի­սատխ­մար­ներ էին և 2020-ին, և նա­խորդ տա­րի­նե­րին պա­հան­ջում, որ Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը «պաշտ­պա­նի քր­դե­րին»։ Թող ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի գոր­ծա­կալ­նե­րը փոր­ձեն հեր­քել Ռու­սաս­տա­նի ԱՀԾ-ի տնօ­րե­նի ա­սած­նե­րը։ Մենք գրե­լու ենք միայն ըստ փաս­տե­րի, ոչ թե ըստ երևա­կա­յու­թյան և ա­սենք. ժա­մա­նակն է, որ մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ ազն­վո­րեն պայ­քա­րող հա­մաշ­խար­հա­յին բո­լոր ու­ժերն ընդ­հա­նուր ճա­կա­տով հար­վա­ծեն Թուր­քիա­յին, «Բաք­վի հան­րա­պե­տու­թյա­նը» և կտ­րուկ կեր­պով սահ­մա­նա­փա­կեն այդ ա­հա­բեկ­չա­կան եր­կր­նե­րի հո­վա­նա­վոր­նե­րի՝ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ