ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է
29.09.2020 | 00:06

(Նախորդ մասը)

Ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ շր­ջա­նառ­վում էր մի ոչ պաշ­տո­նա­կան հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն Թեհ­րա­նի մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին։ Նո­րու­թյուն­նե­րի «News.ru» գոր­ծա­կա­լու­թյու­նը նյութ է հրա­պա­րա­կել, ո­րում աս­վում է, որ Ի­րա­նը «լիո­վին պատ­րաստ է» հա­վա­նու­թյուն տա­լու Ռու­սաս­տա­նի ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տոր­մի (ՌԾՆ) ներ­կա­յու­թյա­նը իր միան­գա­մից մի քա­նի նա­վա­հան­գիստ­նե­րում։ Այդ մա­սին «Oil Price» գոր­ծա­րա­րա­կան լրատ­վա­մի­ջո­ցին հայտ­նել է Ի­րա­նի նավ­թի նա­խա­րա­րու­թյա­նը մոտ ոմն բարձ­րաս­տի­ճան աղ­բյուր՝ մեկ­նա­բա­նե­լով Իս­րա­յե­լի և Ա­ՄԷ-ի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պաշ­տո­նա­կան նոր­մա­լաց­մա­նը Թեհ­րա­նի պա­տաս­խա­նի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը։ Ի­րա­նա­կան կող­մը պատ­րաստ է հա­մա­պա­տաս­խան հնա­րա­վո­րու­թյուն­ներ տրա­մադ­րե­լու նաև Չի­նաս­տա­նին, ո­րի հետ մշա­կում է հա­մա­կող­մա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր, վկա­յում է այդ աղ­բյու­րը։ Ըստ «Oil Price»-ի, նո­յեմ­բե­րի 9-ից Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­րաստ են Չահ­բա­հար, Բեն­դեր Աբ­բաս և Բու­շիր նա­վա­հան­գիստ­նե­րում Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան հա­մար ա­պա­հո­վե­լու բո­լոր պայ­ման­նե­րը «հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ռազ­մա­կան բա­ղադ­րի­չին հա­մա­պա­տաս­խան», հղում ա­նե­լով Ի­րա­նի նավ­թի նա­խա­րա­րու­թյա­նը մոտ իր աղ­բյուր­նե­րին` հայ­տա­րա­րել է հայտ­նի տն­տե­սա­գետ Սայ­մոն ՈՒոթ­քին­սը։ Նրա վեր­լու­ծու­թյան մեջ չի աս­վում, թե հատ­կա­պես ինչ փաս­տաթղ­թե­րի մա­սին է խոս­քը, բայց չի բա­ցառ­վում, որ Չի­նաս­տա­նի դեպ­քում են­թադր­վում է եր­կու եր­կր­նե­րի միջև 25 տա­րով հա­մա­կող­մա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին պայ­մա­նա­գի­րը, ո­րի բո­վան­դա­կու­թյունն ա­ռայժմ գաղտ­նի է։ Ռու­սաս­տա­նի պա­րա­գա­յում հնա­րա­վոր է, որ նկա­տի է առն­վում եր­կու եր­կր­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հի­մունք­նե­րի և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան սկզ­բունք­նե­րի մա­սին 2001 թ. կնք­ված պայ­մա­նագ­րի թար­մա­ցու­մը։ «Oil Price»-ի նյու­թում հա­տուկ նշ­վում է, որ ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րում օ­տա­րերկ­րյա ներ­կա­յու­թյունն ան­խու­սա­փե­լիո­րեն ու­ղեկց­վե­լու է «ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի (ՌԷԲ) չի­նա­կան և ռու­սա­կան մի­ջոց­նե­րի ծա­վալ­մամբ, ո­րոնք ընդ­գր­կե­լու են բո­լոր ե­րեք ա­ռանց­քա­յին ո­լորտ­նե­րը. է­լեկտ­րո­նա­յին պաշտ­պա­նու­թյու­նը՝ նե­րա­ռյալ զեն­քի կի­րառ­ման վաղ նա­խազ­գու­շա­ցու­մը, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին հար­ձա­կու­մը, ո­րը նե­րա­ռում է ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին հար­ձակ­ման հա­մա­լիր­նե­րը, և պաշտ­պա­նու­թյու­նը, այդ թվում՝ հա­կա­ռա­կոր­դի կող­մից խան­գա­րում­նե­րի ստեղծ­ման դեմ»։ Բա­ցառ­ված չէ, գրում է ՈՒոթ­քին­սը, որ ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րում չի­նա­կան և ռու­սա­կան ծրագ­րա­յին ու սար­քա­յին ա­պա­հով­ման այդ ծա­վալ­ման մի մա­սը լի­նի C-400-նե­րի ա­ռա­քումն այն­տեղ՝ «ԱՄՆ-ի կամ Իս­րա­յե­լի հար­ձա­կում­նե­րին հա­կազ­դե­լու հա­մար»։ Բա­ցի դրա­նից, ՈՒոթ­քին­սը են­թադ­րում է նաև այն­տեղ ռու­սա­կան «Կրա­սու­խա» հա­մա­լիր­նե­րի տե­ղադ­րում, «ո­րով­հետև նրանք Սի­րիա­յում ա­պա­ցու­ցել են ի­րենց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը»։


Ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րում ՌԴ ՌԾՆ-ի հնա­րա­վոր ներ­կա­յու­թյան մա­սին են­թադ­րու­թյուն­նե­րը հայ­տն­վել են ոչ այ­սօր։ Լրա­ցու­ցիչ ա­ռիթ էր տվել ան­ցած տա­րի Ռու­սաս­տան Ի­րա­նի ՌԾՈՒ-ի հրա­մա­նա­տար, դեր­ծո­վա­կալ Հո­սեյն Խան­զա­դիի այ­ցը։ Նա հայ­տա­րա­րել էր, որ իր եր­կի­րը Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նա­գիր է ստո­րագ­րել ռազ­մա­ծո­վա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, և Մոսկ­վան ու Թեհ­րանն այժմ կա­նո­նա­վոր կեր­պով հա­մա­տեղ զո­րա­շար­ժեր են կա­տա­րե­լու Պար­սից ծո­ցում։ Դա ա­րա­բա­կան ԶԼՄ-նե­րին հիմք է տվել են­թադ­րե­լու, որ Մոսկ­վան «ռազ­մա­նա­վե­րի և ա­տո­մա­յին սու­զա­նա­վե­րի հա­մար որ­պես ա­ռա­ջա­վոր ռազ­մա­բա­զա­ներ» կս­տա­նա Բու­շիր և Չահ­բա­հար նա­վա­հան­գիստ­նե­րը։ Բայց այն ժա­մա­նակ Սիս­տան և Բե­լուջս­տան նա­հան­գի նա­վա­հան­գիստ­նե­րի և ծո­վա­յին նա­վար­կու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Բեհ­ռուզ Ա­ղա­յին հայ­տա­րա­րեց, որ Ի­րա­նը չի կա­րող ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյա­նը հանձ­նել իր նա­վա­հան­գիստ­նե­րը դրանց ռազ­մա­վա­րա­կան կարևո­րու­թյան պատ­ճա­ռով։ Ըստ նրա, խոսք չի կա­րող լի­նել ան­գամ եր­կա­րա­ժամ­կետ վար­ձա­կալ­ման մա­սին։ Սա­կայն Բու­շիրն ա­ռան­ձին պատ­մու­թյուն է, ո­րով­հետև հենց Ռու­սաս­տանն է Ի­րա­նի հա­մար կա­ռու­ցել Բու­շի­րի ԱԷԿ-ը և նո­րերն է կա­ռու­ցե­լու։ Բու­շի­րի և այդ նա­վա­հան­գս­տի ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րի լրա­ցու­ցիչ պաշտ­պա­նու­թյու­նը շա­հա­վետ կլի­նի Ի­րա­նի հա­մար։ Ընդ­հան­րա­պես, այժմ շատ բա­ներ են վկա­յում, որ Ի­րա­նը պատ­րաստ է ան­սահ­մա­նո­րեն ու­ժե­ղաց­նե­լու իր ա­փագ­ծի և ծո­վա­յին ու­ղի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Սեպ­տեմ­բե­րի 3-ին Ի­րա­նի ՊՆ ծո­վա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար, դեր­ծո­վա­կալ Ա­միր Ռաս­տե­ղա­րին Թեհ­րա­նի ծո­վա­յին ցու­ցա­հան­դե­սում ըն­դգ­ծեց Ի­րա­նի ա­ռա­ջըն­թա­ցը սու­զա­նա­վե­րի և էս­կադ­րա­յին ա­կա­նա­կիր­նե­րի ար­տադ­րու­թյան մեջ, ա­վե­լաց­նե­լով, որ ի­րա­նա­կան ա­կա­նա­նա­վե­րի վրա տե­ղադր­վե­լու են մեծ հե­ռա­հա­րու­թյամբ և ուղ­ղա­ձիգ ար­ձակ­մամբ թևա­վոր հր­թիռ­ներ։ Հա­մադ­րե­լով այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը երկ­րի սահ­ման­նե­րի եր­կայն­քով 10 հա­տուկ ռազ­մա­բա­զա­նե­րի մա­սին բրի­գա­դա­յին գե­նե­րալ Հեյ­դա­րիի հայ­տա­րա­րու­թյան հետ՝ հաս­կա­նում ենք, որ Ի­րա­նը հան­գա­մա­նո­րեն պատ­րաստ­վում է տա­րա­ծաշր­ջա­նի ի­րադ­րու­թյան լուրջ սր­մա­նը։


Սեպ­տեմ­բե­րի 10-13-ին կա­յա­ցավ Ի­րա­նի լայ­նա­ծա­վալ «Զոլ­ֆա­ղար-99» զո­րա­վար­ժու­թյու­նը, որն ընդ­գր­կում էր 2 մլն քկմ տա­րածք Հոր­մու­զի նե­ղու­ցում, Մակ­րա­նի ա­փին, Օ­մա­նի ծո­ցում և Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սում մինչև հյու­սի­սա­յին լայ­նու­թյան 10 աս­տի­ճա­նը։ Ի­րա­նի ՌՕՈՒ-ի և ցա­մա­քա­յին զոր­քե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մշա­կում էին մար­տա­վա­րա­կան հար­ձա­կո­ղա­կան ու պաշտ­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ հա­մա­ձայն երկ­րի՝ իր տա­րած­քա­յին ջրերն ու ծո­վա­յին ու­ղի­նե­րը պաշտ­պա­նե­լու օ­րա­կար­գի։ Զո­րա­վար­ժու­թյան ըն­թաց­քում փոր­ձարկ­վել են պաշտ­պա­նու­թյան տար­բեր հա­մա­կար­գեր, այդ թվում՝ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր (նաև՝ հար­վա­ծա­յին «Սի­մուրգ»), տոր­պեդ­ներ, «ցա­մաք-ցա­մաք» և «ափ-ծով» դա­սե­րի թևա­վոր հր­թիռ­ներ, «ցա­մաք-օդ» և «օդ-մա­կերևույթ» դա­սե­րի հր­թիռ­ներ, նա­վե­րի, ռազ­մա­նա­վե­րի վրա բարձ­ված հր­թի­ռա­յին կա­յանք­ներ, սու­զա­նա­վեր (այդ թվում՝ «Ֆա­թեհ» տի­պի), ինք­նա­թիռ­ներ և այլն։
«Զոլ­ֆա­ղար-99» զո­րա­վար­ժու­թյան մա­մու­լի քար­տու­ղար, դեր­ծո­վա­կալ Շահ­րամ Է­րո­նին հայ­տա­րա­րել է. «Զո­րա­վար­ժու­թյունն սկ­սե­լու մա­սին հայ­տա­րա­րե­լուց հե­տո Ի­րա­նի ՀՕՊ ու­ժե­րը նա­խազ­գու­շաց­րին զո­րա­վար­ժան­քի վայ­րի մո­տով թռ­չող օ­տա­րերկ­րյա ա­նօ­դա­չու սար­քե­րին և պա­հան­ջե­ցին հե­ռա­նալ «Զոլ­ֆա­գա­րի» ընդ­հա­նուր գո­տուց։ Զո­րա­վար­ժու­թյան ժա­մա­նակ մենք ա­կա­նա­տես ե­ղանք վար­ժան­քի շր­ջա­նում ա­մե­րի­կյան ա­նօ­դա­չու­նե­րի կող­մից տե­ղե­կույթ հա­վա­քե­լու զա­նա­զան նպա­տա­կա­մետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հայտ­նա­բե­րել են ազ­դան­շան­նե­րի ճա­նաչ­ման բա­նա­կա­յին հա­մա­կար­գե­րը, և դրոն­նե­րը (թռ­չող սար­քե­րը) նա­խազ­գու­շաց­վել են ՀՕՊ-ի կող­մից։ Ա­մե­րի­կա­ցի­ներն ստիպ­ված են ե­ղել լքե­լու այդ շր­ջա­նը՝ տես­նե­լով ի­րա­նա­կան բա­նա­կի դիտ­ման, նույ­նա­կա­նաց­ման և պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի պատ­րաս­տու­թյան մա­կար­դա­կը»։ Ա­վե­լին, զո­րա­վար­ժու­թյան ըն­թաց­քում Ի­րա­նի ՌԾՈՒ-ն ռազ­մա­ծո­վա­յին թի­րախ­նե­րի վրա ար­ձա­կել է հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան «ափ-ծով» դա­սի «Քա­դեր» թևա­վոր հր­թիռ­ներ։ Ինչ­պես հայ­տա­րա­րել է դեր­ծո­վա­կալ Է­րո­նին, ա­փի հար­թակ­նե­րից ար­ձակ­ված թևա­վոր հր­թիռ­նե­րը ռազ­մա­ծո­վա­յին նպա­տա­կա­կե­տե­րին են հա­սել 200 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։


Հա­մա­ձայ­նենք, որ «Քա­դեր» հր­թիռ­նե­րի ար­ձա­կում­ներն ԱՄՆ-ի հա­մար ակ­նա­ռու ա­պա­ցույց դար­ձան այն բա­նի, որ Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու դեպ­քում նրա ռազ­մա­նա­վերն անգ­թո­րեն ոչն­չաց­վե­լու են։ Ըստ Շահ­րամ Է­րո­նիի, Ի­րա­նի ՌԾՈՒ թևա­վոր հր­թիռ­ներն ու­նեն մեծ պայ­թու­ցիկ հզո­րու­թյամբ ար­դյու­նա­վետ մար­տագլ­խիկ­ներ և կա­րող են օգ­տա­գործ­վել ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի հա­մար։ Նա նշել է նաև, որ ՌԾՈՒ-ն «ափ-ծով» հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը ծա­վա­լել է երկ­րի ողջ հա­րա­վա­յին ծո­վա­փով։ Ի դեպ, ա­հա տե­ղե­կու­թյուն, ո­րը հաս­տա­տում է, որ ար­տա­քին սահ­ման­նե­րում 10 հա­տուկ ռազ­մա­բա­զա­նե­րի մա­սին Ի­րա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը դա­տարկ հն­չյուն չեն։ «Զոլ­ֆա­ղար-99» զո­րա­վար­ժու­թյան օ­րե­րին ԻՀՊԿ-ի ցա­մա­քա­յին զոր­քե­րը, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Մո­հա­մադ Փակ­պու­րի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, «երկ­րի հյու­սիս-արևմտյան սահ­ման­նե­րի եր­կայն­քով մի շարք խո­շո­րա­մասշ­տաբ բազ­ման­պա­տակ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ոչն­չաց­րել են հա­կա­հե­ղա­փո­խա­կան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի բա­զա­նե­րը»։ Սպան­ված ու գե­րի են վերց­ված տաս­նյակ ա­հա­բե­կիչ­ներ։ Կր­կին հի­շեց­նենք. Ի­րա­նի հյու­սիս-արևմտյան սահ­ման­նե­րից են Թուր­քիա­յի, Նա­խիջևա­նի, Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի հետ սահ­ման­նե­րը։ Եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը թող ա­նեն ըն­թեր­ցող­նե­րը... Իսկ մենք հաս­տա­տում ենք վերևում ա­րած մեր են­թադ­րու­թյու­նը. Թուր­քիա­յի հետ սահ­մանն Ի­րա­նը չի դի­տար­կում որ­պես անվ­տանգ և հան­գիստ։


Եզ­րա­փա­կիչ տե­ղե­կու­թյու­նը խիստ հե­տաքր­քիր է, բայց մենք կար­ծում ենք, որ այդ թե­մա­յին պետք է վե­րա­դառ­նալ։ Բանն այն է, որ Չի­նաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րը սեպ­տեմ­բե­րի 11-ին հայ­տա­րա­րել են, որ ՉԺՀ-ի, Ի­րա­նի և ՌԴ-ի զին­ված ու­ժե­րը կմաս­նակ­ցեն սեպ­տեմ­բե­րի 21-26-ին նա­խա­տես­ված «Կով­կաս-2020» պայ­մա­նա­կան ան­վա­նու­մով հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյա­նը։ ՉԺՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նել է, որ զո­րա­վար­ժու­թյա­նը կմաս­նակ­ցեն նաև Հա­յաս­տա­նի, Բե­լա­ռու­սի, Պա­կիս­տա­նի և Մյան­մա­յի զոր­քե­րը, ա­վե­լաց­նե­լով, որ «զո­րա­վար­ժու­թյու­նը կենտ­րո­նա­ցած է լի­նե­լու մար­տի դաշ­տում պաշտ­պա­նա­կան մար­տա­վա­րու­թյան, շր­ջա­պատ­ման, կա­ռա­վար­ման ու հրա­մա­նա­տա­րու­թյան վրա»։ Ինչ­պես նկա­տում են ըն­թեր­ցող­նե­րը, ճիշտ դուրս ե­կավ նաև մեր այն պն­դու­մը, որ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Ի­րա­նի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը պետք է դի­տար­կել որ­պես Եվ­րա­սիա­յում ռազ­մա­վա­րա­կան «Մեծ եր­րոր­դու­թյան» ձևա­վոր­ման ա­պա­ցույց։ Դար­ձյալ հի­շեց­նենք՝ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վել է «Կով­կաս-2020» զո­րա­վար­ժու­թյա­նը մաս­նակ­ցե­լուց...


Նկա­տի ու­նե­նա­լով Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջի­կա զո­րա­վար­ժու­թյու­նը՝ Ի­րա­նի ՌԾՈՒ-ի հրա­մա­նա­տար Հու­սեյն Խան­զա­դին հայ­տա­րա­րել է, թե հա­մաշ­խար­հա­յին այդ ե­րեք տե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ջան­քերն ազ­դա­րա­րում են, որ նրանք ըն­դու­նակ են ազ­դե­լու «աշ­խար­հի հա­վա­սա­րեց­ման վրա»։ Դեր­ծո­վա­կալ Խան­զա­դին հղում է ա­րել ար­տա­սահ­մա­նյան ԶԼՄ-նե­րում «Զոլ­ֆա­ղար-99» զո­րա­վար­ժու­թյան լու­սա­բան­մա­նը և տե­ղե­կաց­րել, որ ա­մե­րի­կյան մի ինք­նա­թիռ և եր­կու ա­նօ­դա­չու սարք, ո­րոնք խախ­տել էին Ի­րա­նի օ­րենքն ու ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան նախ­նա­կան զգու­շա­ցում­ներն ու ա­պօ­րի­նա­բար մտել Ի­րա­նի ՀՕՊ-իի ճա­նաչ­ման գո­տին, կա­լան­վել են ի­րա­նա­կան «կար­րար» դրո­նի կող­մից։ Նա ըն­դգ­ծել է՝ այդ ոգևո­րիչ զո­րա­վար­ժու­թյան կարևոր պահ է այն, որ, չնա­յած բո­լոր ճն­շում­նե­րին ու պատ­ժա­մի­ջոց­նե­րին, Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն է ստեղ­ծել պաշտ­պա­նա­կան ո­լորտ­նե­րում։ Ըստ նրա, այդ զո­րա­վար­ժու­թյու­նը հաս­կաց­նում է, որ Ի­րա­նի հաս­ցեին ցան­կա­ցած սպառ­նա­լիք ու չա­րա­միտ գոր­ծո­ղու­թյուն վճ­ռա­կան պա­տաս­խան է ստա­նա­լու։


Հե­տո նա շա­րու­նա­կել է. «Լի­նե­լով է­ներ­գիա­յի (հա­նա­ծո վա­ռե­լիք) հա­մաշ­խար­հա­յին կենտ­րոն՝ Հոր­մու­զի նե­ղու­ցի արևե­լյան ջրե­րը, Մակ­րա­նի ծո­վա­փը, Օ­մա­նի ծո­ցը և Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սա­յին մա­սը, որ­տեղ անց­կաց­վել է ե­ռօ­րյա զո­րա­վար­ժու­թյու­նը, չա­փե­րի և ջրա­յին ու­ղի­նե­րի ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից օժտ­ված են ո­րո­շա­կի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րով և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով»։ Քա­նի որ նավթ ար­տա­հա­նող և ապ­րանք­ներ բե­րող բո­լոր նա­վե­րը պետք է անց­նեն տա­րա­ծաշր­ջա­նի ջրա­յին ու­ղի­նե­րով, Ի­րա­նը մեծ նշա­նա­կու­թյուն է տա­լիս իր ծո­վա­յին սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյա­նը, ա­սել է նա և հա­վե­լել. «Մար­տա­կան «Զո­լ­ֆա­ղար-99» զո­րա­վար­ժան­քի ժա­մա­նակ մենք գործ­նա­կա­նում սո­վո­րեց­րել ենք անվ­տան­գու­թյուն, խա­ղա­ղու­թյուն ու հզո­րու­թյուն հաս­տա­տել այդ տա­րա­ծաշր­ջա­նում»։ Ի­րա­նի ՌԾՈՒ-ի հրա­մա­նա­տա­րը հայտ­նել է իր ժո­ղովր­դին, որ մոտ ա­պա­գա­յում Ի­րա­նի բա­նա­կը կու­նե­նա ո­րոշ նոր բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան դրոն­ներ և պաշտ­պա­նա­կան սպա­ռա­զի­նու­թյուն։
Դի­մե­լով այն եր­կր­նե­րին, ո­րոնք պատ­րանք­ներ ու­նեն աշ­խար­հի միաբևե­ռու­թյան և ի­րենց կա­մա­յա­կան դա­տաս­տա­նի վե­րա­բե­րյալ, Խան­զա­դին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մա­տեղ ջան­քե­րը ցույց կտան, որ աշ­խարհն ըն­թա­նում է դե­պի բազ­մաբևե­ռու­թյուն։ Մենք խոր­հուրդ կտա­յինք Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին և ընդ­դի­մա­դիր­նե­րին հե­տա­գա ողջ կյան­քում հի­շել մո­լո­րա­կում ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին Թեհ­րա­նից ե­կած այդ ազ­դան­շա­նը, ո­րը հն­չեց­րել է դեր­ծո­վա­կալ Խան­զա­դին։


Ի­զուր չէ, որ հենց 2020 թ. սեպ­տեմ­բե­րին ի­րա­նա­կան ոչ­կա­ռա­վա­րա­կան ի­րա­վա­պաշտ­պան «Habilian Association» կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րը կա­տա­րում է Ի­րա­նում նրա թշ­նա­մի­նե­րի սան­ձա­զեր­ծած ա­հա­բեկ­չու­թյան զո­հե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, հրա­պա­րա­կել է ա­հա­բեկ­չու­թյան մա­սին իր ա­մե­նա­մյա ա­ռա­ջին հաշ­վետ­վու­թյու­նը, ո­րից ո­րոշ բա­ներ ներ­կա­յաց­նում ենք մեր ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը։ «Հաշ­վետ­վու­թյունն ընդ­գր­կում է Ի­րա­նում 2019 թ. մար­տից մինչև 2020 թ. ապ­րիլ (ի­րա­նա­կան տո­մա­րի 1398 թ.) ա­հա­բեկ­չա­կան գոր­ծու­նեու­թյու­նը և հա­կաա­հա­բեկ­չա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Ի­րա­նում ա­հա­բեկ­չու­թյան մա­սին ա­մե­նա­մյա ա­ռա­ջին հաշ­վետ­վու­թյու­նը ի­րա­նա­կան թի­րախ­նե­րի դեմ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նում է ժա­մա­նա­կագ­րա­կան կար­գով։ Ըստ այդմ, 2019 թ. մար­տից մինչև 2020 թ. ապ­րիլ ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի կող­մից ինչ­պես երկ­րի ներ­սում, այն­պես էլ դր­սում սպան­վել է Ի­րա­նի 35 քա­ղա­քա­ցի»,- աս­վում է կազ­մա­կեր­պու­թյան հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Մի քա­նի խոսք «Habilian Association»-ի մա­սին։ Այն հիմն­վել է 2005 թ. Ի­րա­նում ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րին և նրանց գոր­ծու­նեու­թյա­նը հետևե­լու հա­մար, ներ­կա­յա­նում է որ­պես «ա­հա­բեկ­չու­թյան ի­րան­ցի զո­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ»։ Նրա ղե­կա­վար Մո­հա­մադ Ջա­վադ Հա­շե­մի­նե­ջա­դը որ­դին է 1980-ա­կան­նե­րի սկզ­բում Ի­րա­նում հայտ­նի գիտ­նա­կան և քա­ղա­քա­կան ա­ռանց­քա­յին դեմք, ա­յա­թո­լահ Հա­շե­մի­նե­ջա­դի, որն սպան­վել է «Մո­ջա­հե­դին է Խալք» (ՄԷԽ) ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ մա­հա­պար­տի գոր­ծո­ղու­թյու­նից։


39-է­ջա­նոց հաշ­վետ­վու­թյան մեջ, ո­րը պատ­րաս­տել է «Habilian Association»-ի պա­տաս­խա­նա­տու ներ­կա­յա­ցու­ցիչ Ռե­զա Ալ­ղու­րա­բին, ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղորդ­վում Ի­րա­նում ա­հա­բեկ­չու­թյան զո­հե­րի և այն մա­սին, թե նրանք ինչ­պես են ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի թի­րախ դար­ձել երկ­րով մեկ։ Ալ­ղու­րա­բին ա­սել է նաև, որ 1979 թ. Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կի պա­հից ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի կող­մից սպան­վել է Ի­րա­նի ա­վե­լի քան 17000 քա­ղա­քա­ցի, ո­րոն­ցից 12000-ը՝ ՄԷԽ-ի կող­մից։ Թեև տա­րի­ներ շա­րու­նակ մենք գրել ենք Ի­րա­նի դեմ կի­րառ­վող ա­հա­բեկ­չու­թյան մա­սին, հի­շեց­նենք. այդ ա­հա­բե­կիչ­նե­րին ֆի­նան­սա­վո­րում ու «ո­գեշն­չում» են ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Ֆրան­սիան ու Մեծ Բրի­տա­նիան, իսկ Թուր­քիան իր տա­րածքն է տրա­մադ­րում Ի­րա­նի դեմ ագ­րե­սիա­յի և սահ­մա­նա­մերձ շր­ջա­նում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Այժմ հաս­կա­նա­լի՞ է, թե հատ­կա­պես ո՛ր «հյու­սիս-արևմտյան սահ­մա­նում են ԻՀՊԿ-ի ցա­մա­քա­յին զոր­քե­րը բրի­գա­դա­յին գե­նե­րալ Փակ­պու­րի հրա­մա­նա­տա­րու­թյամբ «ոչն­չաց­րել հա­կա­հե­ղա­փո­խա­կան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի բա­զա­նե­րը մի շարք խո­շո­րա­մասշ­տաբ բազ­ման­պա­տակ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում»։ Հի­շե՛ք այդ ի­րո­ղու­թյուն­նե­րը, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե՛ր և ընդ­դի­մա­դիր­նե՛ր, հի­շի՛ր այդ ա­մե­նը, Ար­ցա՛խ։

Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ

Դիտվել է՝ 8088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ