ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թրամփը հրաժարվու՞մ է հանձնել իշխանությունը

Թրամփը հրաժարվու՞մ է հանձնել իշխանությունը
25.09.2020 | 10:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խոստացել խաղաղ փոխանցել իշխանությունը նոյեմբերյան ընտրություններում պարտության դեպքում: «Տեսնենք՝ ինչ կլինի»՝ ասել է Թրամփը Սպիտակ տան մամլո ասուլիսում: «Անկեղծ ասած՝ փոխանցում չի լինի, կլինի շարունակություն»՝ պատասխանել է նա լրագրողի ճշտող հարցին: Նա կրկնել է, որ փոստային քվեարկությունը, որ պանդեմիայի պատճառով նախընտրում են շատ ամերիկացիներ, խոցելի է կեղարարությանտեսակետից: Այդ պնդումները հիմնազուրկ են՝ մի քանի նահանգներում վերջին տարիներին բոլոր քվեարկությունները կատարվել են համարյա բացառապես փոստով և կեղծարարությունների դեպքերը եզակի են:


Հարցումները վկայում են, որ Դեմոկրատակն կուսակցության թեկնածու Ջո Բայդենի կողմնակիցների մեջ փոստով քվեարկել ցանկացողները ավելի շատ են, քան՝ Թրամփի կողմնակիցների մեջ: Թրամփի՝ փոստային քվեարկության վարկաբեկման մի քանի ամսվա արշավը հանգեցրեց նրան, որ շատ հանրապետականներ մտադիր են անձամբ քվեարկել նոյեմբերի 3-ին: Հարցումները նաև ցույց են տալիս, որ Թրամփը նշանակալից զիջում է Ջո Բայդենին, սակայն փոստային քվեաթերթիկների հաշվարկը ավելի երկար ժամանակ է պահանջում, առաջինը հայտնի կդառնան ընտրությունների օրը քվեարկածների արդյունքները, որ կարող է Թրամփի օգտին լինել: Դեմոկրատները նախազգուշացնում են, որ Թրամփը կարող է ժամանակից շուտ հայտարարել իր հաղթանակը ընտրություններից հետո՝ չսպասելով ամբողջական արդյունքներին: Օգոստոսին Հիլարի Քլինթոնը, որ 2016-ին տանուլ տվեց Դոնալդ Թրամփին, Բայդենին կոչ է արել ոչ մի դեպքում չընդունել պարտությունը ընտրությունների առաջին ժամերին՝ անկախ այդ պահի արդյունքներից: Թրամփի խոսքերը դատապարտել են նույնիսկ որոշ հանրապետականներ՝ Միթ Ռոմնին (հանրապետականների 2012-ի թեկնածուն) կուսակցության սակավ անդամներից է, որ ժամանակ առ ժամանակ հրապարակային սահմանազատվում է նախագահից: «Իշխանությանն խաղաղ փոխանցումը հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարության համար, առանց դրա կլինի Բելառուս,-թվիթել է Ռոմինին:-Ցանացած ակնարկ, որ նախագահը չի պահպանի սահմանադրական երաշխիքը, անհնար ու անթույլատրելի է»: Երեքշաբթի Ռոմնին աջակցել է Թրամփի ձգտումը՝ լրացնել Գերագույն դատարանի թափուր տեղը՝ Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո: Նրա դիրքորոշումը երաշխավորում է, որ Սենատի հանրապետական մեծամասնությունը կհաստատի նոր դատավորին, առայժմ պարզ չէ՝ գործընթացը կավարտվի՞ մինչև ընտրությունները: Թրամփը խոստացել է դատավորի թեկնածուի անունը հրապարակել շաբաթ օրը՝ ասելով, որ նախընտրում է կին թեկնածուի նշանակել: Նա բազմիցս հրապարակել է ուլտրապահպանողական դատավորների անունները, որ դիտարկելու է Գերագույն դատարանի դատավորի թեկնածու՝ թափուր տեղ լինելու դեպքում, և այդ խոստումը, դատելով հարցումներից, լուրջ խթան է նախագահի շատ կողմնակիցների համար: Թրամփը հայտարարել է, որ Գերագույն դատարանի թափուր տեղը գերադասում է լրացնել մինչև ընտրութունները, որովհետև հնարավոր է համարում ընտրությունների արդյունքների դատական վեճերը, որ ի վերջո հանգուցալուծվելու են Գերագույն դատարանում:
BBC


Հ.Գ. Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գերազանցում է 10 տոկոսային կետով՝վկայում են հարցումների արդյունքները, որ անցկացրել են Մարկետի և Քվինիփեքի համալսարանները: Մարկետի համալսարանի հարցման արդյունքներով՝ Բայդենը Թրամփին գերազանցում է 10 տոկոսային կետով (50 տոկոս առ 40 տոկոս):
Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 41 տոկոսը՝ 58 տոկոսի դիմաց: Քվինիփեքի համալսարանի հարցումը ցույց է տալիս, որ Բայդենը 52 տոկոս ցուցանիշով առաջատար է Թրամփի 42 տոկոսի համեմատությամբ: Ընտրողների 94 տոկոսն արդեն կողմնորոշվել է՝ ում օգտին է քվեարկելու: 5 տոկոսը դեռ կարող է փոխել կարծիքը: Ընտրողների կեսը հայտարարել է, որ անձամբ է քվեարկելու ընտրությունների օրը: Հարցման մասնակիցների միայն 1/3-ն է քվեարկելու փոստով կամ հեռակա: Այն ընտրողների 57 տոկոսը, որ հայտարարել են, թե անձամբ են քվեարկելու ընտրությունների օրը, աջակցում է Թրամփին: Քվինիփեքի համալսարանը հարցումն անցկացրել է սեպտեմբերի 17- 21-ը՝ 1302 հնարավոր ընտրողների շրջանում, սխալը 2,7 տոկոսային կետ է: Մարկետի համալսարանի հարցումն անցկացվել է սեպտեմբերի 8-15-ը՝ 1357 հավանական ընտրողների շրջանում, սխալը 3,6 տոկոսային կետ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ