ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հոնկոնգի գրադարաններից հավաքել են Պեկինի ընդդիմախոսների գրքերը

Հոնկոնգի գրադարաններից հավաքել են Պեկինի ընդդիմախոսների գրքերը
06.07.2020 | 08:50

Հոնկոնգի հանրային գրադարանները դադարեցրել են մի քանի քաղաքագիտական ու պատմական գրքերի սպասարկումը՝ նրանց համապատասխանությունը ստուգելու համար Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքի բովանդակությանը: Հեղինակներից մեկը ակտիվիստ Ջոշուա Վոնգն է: Նոր օրենքը պատասխանատվություն է սահմանում անջատողականության և գործող իշխանության նկատմամբ ատելության կոչերի համար՝ թե Պեկինի կոմունիստական իշխանության, թե Հոնկոնգի նրա նկատմամբ լոյալ կառավարության: Երբ օրենքը ուժի մեջ մտավ, Հոնկոնգում բողոքի ցույցեր եղան և բախումներ՝ հարյուրավոր ձերբակալվածներով: Օրենքը հանգեցրեց Demosisto շարժման լուծարմանը, որի անդամ է Հոնկոնգի բողոքի շարժումների մեդիադեմք դարձած Ջոշուա Վոնգը: Մշակութային ծառայությունների և հանգստի դեպարտամենտում South China Morning Post-ին հաստատել են, որ դադարեցվել է Վոնգի երկու գրքերի և օրենսդիր ժողովի պատգամավոր Թանի Չանի «Իմ ճանապարհորդությունները՝ ուտելիքի ու արդարության որոնումներում» գրքերի սպասարկումը: Անհասանելի են քաղաքական տեսաբան Չին Վանի 6 գրքերը, որ պնդում է Հոնկոնգի լայն ինքնավարության անհրաժեշտությունը: Վոնգի գրքերը կոչվում են «Ես հերոս չեմ» և «Ես երեխա չեմ՝՝ մինչև 18-ը և հետո»: Առաջինը Վոնգը գրել է 2013-ին և նվիրված է բողոքի շարժմանը նրա մասնակցությանը (Ջոշուա Վոնգը 23 տարեկան է): «Ոչ միայն պատժամիջոցներ, ազգային անվտանգության մասին օրենքը գրաքննութուն է սահմանում, ինչպես մայրցանաքում, նաև այս միջազգային ֆինանսական քաղաքում: Թեպետ իմ գրքերը հրապարակվել են արտահանձնման օրենքի դեմ սկսված բողոքի շարժումներից մի քանի տարի առաջ, այսօր ենթարկվում են գրաքննության»՝ մեկնաբանել է Վոնգը իրավիճակը:


Տանյա Չանը՝ օրենսդիր դեմոկրատների ալյանսի նախագահն է Հոնկոնգի օրենսդիր ժողովում: Նրա «Իմ ճանապարհորդությունները՝ ուտելիքի ու արդարության որոնումներում» գիրքը հրապարակվել է 2014-ին: South China Morning Post-ին մեկնաբանության մեջ նա ասել է, որ չի հասկանում՝ ինչու են հենց այդ գիրքն արգելել: Կառավարությունում խոստացել են, որ օրենքը հակադարձ ուժ չի ունենալու՝ ընդգծել է նա: Գրաքննության ենթարկված գրքերի մեծ մասի հեղինակը Հորացիո Չին Վան-Կանն է, որ ավելի հայտնի է իբրև Չին Վան: Նրան անվանում են ժամանակակից լոկալիզմի հիմնադիր՝ պատմական ուսմունքի, որ համաշխարհային պատմության մեջ առաջին պլան է բերում տեղական մակարդակի ինստիտուտները: 2011-ին հրապարակված «Հոնկոնգը իբրև քաղաք պետություն» գրքում Չին Վանը վերլուծում է Պեկինի քաղաքականությունը ոչ այնքան վաղուց Բրիտանիայից իր ձեռքն անցած Հոնկոնգում ու պատասխանում է լոկալիզմի փիլիսոփայությամբ՝ առաջարկելով քաղաքացիներին միշտ առաջին տեղում դնել սեփական շահերը: Գրաքննված գրքերի ցանկում գիտնականի գրքերն են քաղաք պետության ինքնիշխանության մասին:


Հոնկոնգի գործադիր խորհդի անդամ Ռոնի Տոնգ Կա-Վան SCMP-ին հայտարարել է, որ ստուգման փուլում գրքերը շրջանառությունից հանելը ոչ մեկի իրավունքները չի խախտում: «Պետական հաստատությունների համար սխալ և անօրինական կլիներ խրախուսել տեքստերի ընթերցանությունը, որ կարող են մարդկանց դրդել օրենք խախտել, այդ պատճառով ես չեմ գտնում, որ հասարակական գրադարաններից այդ գրքերը հանելը ճիշտ չէ»՝ ասել է նա:
ВВC


Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ գրքերը կհանվեն նաև վաճառքից, և հեղինակները կձերբակալվեն, եթե իրենց գրքերում արտահայտեն հակաօրինական մտքեր հետայսու: Դա է պահանջում Չինաստանի ազգային անվտանգությունը: Մենք դա արդեն անցել ենք: Սամիզդատով: Օրենքը ուժի մեջ է մտել հունիսի 30-ին և արդեն արգելվում են գրքերը, բայց օրենքը Պեկինին լայն հնարավորություններ է տալիս սահմանափակելու ինքնավարության քաղաքացիական ազատությունները: Ազգային անվտանգության դեմ հանցագործությունների դեպքում Հոնկոնգի բնակիչներին սպասվում է ցմահ բանտարկություն: Թերևս Պեկինի նպատակը Հոնկոնգի հատուկ ֆինանսական կարգավիճակի վերացումն է ի վերջո և սովորական չինական նահանգի վերածումը, որտեղ այլևս ոչ ոք չի ցանկանա սեփական շահեր պաշտպանել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ