ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կորոնավիրուսով վարակվել է արդեն 10 միլիոն մարդ աշխարհում

Կորոնավիրուսով վարակվել է արդեն 10 միլիոն մարդ աշխարհում
29.06.2020 | 07:27

Կիրակի օրը աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 միլիոնը՝ վկայում են Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները: Կես միլիոնը մահացել է, 5 միլիոնն՝ ապաքինվել:
Վարակվածների թվով առաջինն ԱՄՆ է (2,5 միլիոն), հաջորդում են Բրազիլիան (1,3 միլիոն), Ռուսաստանը (600 000), Հնդկաստանը (500 000), Մեծ Բրիտանիան (300000): ԱՄՆ-ը առաջինն է և մահերի թվով՝ 125000: Ռուսաստանում օպերատիվ շտաբի կիրակի առավոտյան տվյալներով՝ պանդեմիայի սկզբից մահացել է 9073 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 6791 մարդ: Առավել մեծ թվով վարակակիրները Մոսկվայում են՝ 717՝ դա նոր դեպքերի ռեկորդ 81 օրում:


ԱՄՆ-ում ամեն օր վարակվում է 40000 մարդ, համավարակի էպիկենտրոնը Նյու Յորքից տեղափոխվել է հարավ և արևմուտք: Ֆլորիդան ու Տեխասը շաբաթ օրը նորացրել են հիվանդացության ռեկորդները: Ֆլորիդայում՝ 9585 նոր դեպք է գրանցվել: Հիվանդացածների թվով մեկ շաբաթում միլիոն բնակչի հաշվարկով առաջատարը Արիզոնան է (378), հետևում են Հարավային Կարոլինան (204), Արկանզասը (178), Ֆլորիդան (175), Յուտան (153): «Վարակի տարածումը նահանգների պատճառով է, որ շտապել են բացել սահմանները, և քաղաքացիների, որ չեն պահպանում նախազգուշական միջոցները»՝ հայտարարել է ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնտոնի Ֆաուչին: Տեխասում ու Ֆլորիդայում փակվել են բարերը: Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը չի բացառում լիակատար կարանտինի սահմանումը ՝տնից դուրս գալու արգելքով: Հյուսիս-արևելյան նահանգները՝ Նյու Յորքը, Նյու Ջերսին, Կոնեկտիկուտը 14 օրյա պարտադիր կարանատին են սահմանել համաճարակաբանական ծանր իրավիճակ ունեցող 9 նահանգներից եկողների համար:
Փոխնախագահ Մայք Փենսը, որ Սպիտակ տանը համակարգում է կորոնավիրուսի դեմ պայքարը, հետաձգել է Հանրապետական կուսակցության նախընտրական միջոցառումները Ֆլորիդայում ու Արիզոնայում:


Հաագայում 200 մարդ կիրակի օրը բողոքի են դուրս եկել իշխանությունների սահմանած կարանտինային միջոցների, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանման դեմ: Նրանք գտնում են, որ հասարակական վայրերում 1,5 մետր տարածություն պահպանելու կանոնը հակադեմոկրատական է և անհապաղ պետք է վերացվի: Ուրբաթ օրը դատարանն արգելել էր ցույցը, ոստիկանությունը կասեցրեց ու կալանավորեց 37 մասնակցի: Մեկ շաբաթ առաջ համանման ակցիայի մասնակցել է մի քանի հազար մարդ: Այս անգամ քիչ էին, որովհետև կազմակերպիչները կոչ էին արել իրենց կողմնակիցներին ենթարկվել դատարանի վճռին: Մարտի կեսին Նիդեռլանդների 50000 բնակիրներ վարակվեցին Covid-19-ով, 6100-ը մահացավԼ Կարանտինը աստիճանաբար հանվում է, որովհետև նոր հիվանդների թիվը մի քանի շաբաթ նվազում է: Բրիտանիան հուլիսի 6-ից հանում է երկշաբաթյա կարանտինի պահանջը բոլորի համար՝ թե սեփական քաղաքացիների, թե արտասահմանցիների, որ մտնում են իր տարածք, հանվում է նաև Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա, Բելգիա, Թուրքիա, Գերմանիա, Նորվեգիա մեկնելու արգելքը: Իշխանությունները վերադարձան «անվտանգ միջանցքների» գաղափարին Covid-19-ի բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների հետ: Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր միջացառումների նպատակն է բրիտանացիներին ամռանը արտասահմանում հանգստանալու հնարավորություն տալը: Կառավարությունը պատրաստ է արգելքները վերականգնել իրավիճակի վատացման դեպքում: Լոնդոնից Փարից և Բրյուսել «Եվրոսթար» էքսպրեսները երթևեկը կվերականգնեն հուլիսի 6-ին սովարական չվացուցակով: Նոր կանոնները առայժմ կվերաբերեն միայն Անգլիային և Ուելսին: Շոտլանդիան կարանտինին վերաբերող որոշումներն ինքն է ընդունում:
ВВС


Հ.Գ. ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Սումիյա Սվամինաթանը ասել է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ մշակվում են մոտ 200 պատվաստանյութեր, նրանք գտնվում են մշակման եւ կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում:
«Նրանցից մոտ 15-ը փորձարկվում են մարդկանց վրա»,- ասել է Սվամինաթանը:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն պատվաստանյութի արտադրությանը հատկացնում է 12-18 ամիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ