ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շվեդիայի ազգային կոնսենսուսը փլուզվում է

Շվեդիայի ազգային կոնսենսուսը փլուզվում է
19.06.2020 | 10:30

Շվեդիան Սկանդինավյան երկրներից է, որ շատ ոլորտներում համարվում է օրինակելի, 1 միլիոն բնակչից 499,1 մահ ցուցանիշով ոչ նախանձելի 5-րդ տեղում է աշխարհում մահացության մակարդակով՝ գրում է Le Figaro-ն:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է զանգվածային տեստավորումը սկսեինք շատ ավելի վաղ, մենք պետք է ավելի շատ մարդկանց տեստավորեինք»՝ գտնում է բժիշկ, Ստոկհոլմի Կարոլինի համալսարանական հիվանդանոցի բաժնի վարիչ Լարս Ֆալկը: «Երբ մարդն ունի կորոնավիրուսի դրական տեստ, նա քիչ է դուրս գալից տնից, չի հանդիպում այնքան մարդկանց, որքան հանդիպում է՝ չիմանալով, որ հիվանդ է, նա այլ կերպ է իրեն պահում»՝ ասել է բժիշը AFP-ին հարցազրույցում: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պացիենտների թիվը կտրուկ կրճատվել է, ինչպես և այլ երկրներում: Շվեդիան անցել է պիկը, վիճակագրությունն աստիճանաբար բարելավվում է: Սակայն ուժեղանում է ճնշումը կառավարության վրա, որին մեղադրում են առողջապահության նախարարության թիկունքում թաքնվելու մեջ, որը ղեկավարում է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը: Մահացության ցուցանիշները Շվեդիայում ավելի մեծ չեն, քան համաճարակից ամենից շատ տուժած եվրոպական մյուս երկրներում, բայց շատ վատն են մերձավոր հարևանների ու հյուսիսային դաշնակիցների համեմատությամբ. որտեղ համավարակը սկսվել է համարյա համաժամանակյա: Դանիայում 5 անգամ ավելի քիչ են մահերը, 8 անգամ՝ Ֆինլանդիայում, 11 անգամ՝ Նորվեգիայում:


«Տարեցների տներում մահացած մեծ թվով մարդիկ կապ չունեն ռազմավարության հետ: Դա կապված է հասարակության թերությունների հետ, որ մենք շտկում ենք»՝ պնդում է սոցիալ դեմոկրատ վարչապետ Ստեֆան Լյովենը՝ հղում անելով անբավարար հիգիենային տարեցների տներում: Քաղաքական կուսակցությունների նախագահները, որ ինչպես բնակչության մեծ մասը, խորապես աջակցել են 10,3 միլիոն շվեդներին կարանտին չպարտադրելու որոշմանը, սկսում են քննադատել կառավարությանը: «Ղեկավարը պետք է քայլ առաջ լինի, իսկ Լյովենը հետքայլ արեց»՝ հայտարարել է ընդդիմադիր, քրիստոնյա-դեմոկրատ Էբբա Թորը: Խորհրդարանում Լիբերալների կուսակցության ղեկավար Յոհան Պերսոնը գտնում է, որ Շվեդիայի ավելի փափուկ մեթոդը «գուցե նպաստել է չափազանց մեծ կորուստներին»: Պահպանողականների խմբակցության ղեկավարը պահանջել է անհապաղ հանձնաժողով ստեղծել՝ քննելու ճգնաժամի կառավարումը:


«Վերակենդանացման բաժանմունքներում թվերը, իրոք նվազել են: Իրական տարբերություն կա երկու ամիս առաջվա իրավիճակից»՝ բացատրում է Ստոկհոլմի Սյոդերսյուկսհուսետի հիվանդանոցի բժիշկ Կարին Հիլդեբրանդտը, նրա կարծիքով համավարակը մարում է: Մարաթոնի ռազմավարության կողմնակից Անդերս Տենգելը գտնում է, որ կարանտինը չի աշխատել և հենց սահմանափակումները հանվեն, վիրուսը վաղ թե ուշ նորից տարածվելու է:«Առանց պատվաստանյութի հնարավոր չէ վիրուսն ամբողջությամբ ոչնչացնել»՝ ասել է նա: Հետազոտությունը, որի հավաստիությունը վիճահարույց է, վկայում է, որ Ստոկհոլմի կորոնավիրուսի տեստ հանձնած 50000 քաղաքացիների 14% ունեն Covid-19-ի հակամարմիններ: Մայրաքաղաքը երկրի ամենատուժած շրջանն է:
Le Figaro


Հ.Գ. Շվեդիան ի սկզբանե հրաժարվեց խիստ կարանտին սահմանել և երկար ժամանակ վիճաբանությունների կենտրոնում էր՝ իբրև լոկդաունից հրաժարված ու տնտեսական հզորությունները պահպանած, միաժամանակ համեմատկան քիչ կորուստներ ունեցող երկիր, բայց ինչ-որ պահից մահերը շատացան, և վարչապետ Ստեֆան Լևովենը ստիպված էր որոշ սահմանափակումներ հաստատել: Իրոք, եվրոպական ամենատուժած երկրների համեմատությամբ՝ Շվեդիայի կորուստները մեծ չեն, բայց մեծ են խիստ կարանտին սահմանած հարևանների համեմատությամբ: Ինքնին հասկանալի է, որ ընդդիմությունը չի կարող չօգտագործել այդ փաստը՝ իշխանություններին մեղադրելու համար, բայց տարակուսելի է, թե ինչու հիմա, երբ պանդեմիայի պիկը հաղթահարված է, ոչ թե այն ժամանակ, երբ համաճարակաբան նախարարը ընտրում էր մարաթոնի մեթոդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ