ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն

Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն
19.06.2020 | 01:24

Երբ աշ­խար­հի 17-ա­կի, Եվ­րո­պա­յի 13-ա­կի չեմ­պիոն, 1976-ին Երևա­նում ջրա­սույզ ե­ղած տրո­լեյ­բու­սից 20 մար­դու կյանք փր­կած ՇԱ­ՎԱՐՇ ԿԱՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ ծնն­դյան օր­վա առն­չու­թյամբ հրա­պա­րա­կում ե­ղավ, թե հայ կի­նոն պատ­րաստ­վում է նրան նվիր­ված ֆիլմ նկա­րա­հա­նե­լու, լրատ­վա­մի­ջոց­նե­րով իմ ար­ձա­գանքն այս­պի­սին ե­ղավ. «Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի կյան­քի էկ­րա­նա­վոր­մա­նը հայ կի­նոն չի՛ անդ­րա­դառ­նա այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ նրա գլ­խին կանգ­նած է կի­նո­յի հետ կապ չու­նե­ցող թյու­րի­մա­ցու­թյուն ու դրան նա­խա­րա­րու­թյան մա­կար­դա­կով հո­վա­նա­վո­րող մեկ այլ ոչ պա­կաս թյու­րի­մա­ցու­թյուն։ Հե­րո­սի նկա­րա­հա­նեն, որ ի՞նչ ա­նեն։ Հի­մա ման­կուրտ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջան է։ Փա­կեք այդ թե­ման»։

«ՊԱ­ՍԵ­ՐՈ՜Վ, Ա­ՊԵ՛, ՊԱ­ՍԵ­ՐՈ՜Վ»
Ար­ձա­գան­քիցս ա­միս­ներ անց, երբ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը «հա­ջո­ղու­թյամբ» մեր­ժեց մի քա­նի եր­կր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ 600 մի­լիո­նի ար­ժո­ղու­թյան սույն նա­խա­գի­ծը, որ­տեղ պե­տա­կան բաժ­նե­մա­սը ոչ լրիվ 50 մի­լիոն դրամ էր՝ ամ­բող­ջի 1/12 մա­սը, կի­նոծ­րագ­րի հետևում կանգ­նած­նե­րը երևի՛ թե հի­շե­ցին հա­մեստ ան­ձիս՝ գու­ցե և հե­տաքր­քր­վե­լով, թե որ­տե­ղի՞ց էր հա­մոզ­վա­ծու­թյունս։
Գաղտ­նիք չկա։ Բավ է նա­յել մա­մու­լը, սոց­կայ­քե­րը հե­ղե­ղած բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներն ու ա­հա­զան­գում­նե­րը հայ կի­նո­յում տի­րող վի­ճա­կի մա­սին, ո­րոնց ա­ռանց­քում կի­նո­կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­վող մութ գոր­ծարք­ներն են, դրանց տար­բեր դրսևո­րում­նե­րը, ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի վեր­հա­նում­նե­րը (ա­ռան­ձին դր­վագ­նե­րով առն­վազն եր­կու քրեա­կան գործ է հա­րուց­ված)։ Սա­կայն ե­կեք դառ­նանք կի­նո­կենտ­րո­նի կող­մից ներ­կա­յաց­վող նա­խագ­ծե­րը մեր­ժե­լու կամ ըն­թացք տա­լու «միա­միտ» սխե­մա­յին։
2017-ի կե­սե­րից ոչ բա­րով անց­նե­լով տնօ­րե­նի ժ/պ-ի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը՝ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը կա­ռույ­ցում ներդ­րեց մե­խա­նիզմ, հա­մա­ձայն ո­րի տվյալ տար­վա կի­նո­նա­խագ­ծե­րի ճա­կա­տագ­րե­րը վճ­ռում են տվյալ տար­վա հա­մար կազմ­ված հանձ­նա­ժո­ղով­ներն ու ա­ռա­ջադ­րան­քը կա­տա­րե­լուց հե­տո դա­դա­րում գոր­ծե­լուց։ Հա­ջորդ տար­վա հա­մար ստեղծ­վում են ար­դեն նո՜ր հանձ­նա­ժո­ղով­ներ, ո­րոնք սկզ­բուն­քո­րեն ոչն­չով պար­տա­վոր­ված չեն նա­խորդ­նե­րի հաս­տա­տած կի­նո­նա­խագ­ծե­րի հա­մար, հաս­տա­տում են ի­րենց բա­ժին հաս­տա­տե­լիքն ու ա­վար­տում «մի­սիան»՝ տե­ղը զի­ջե­լով գա­լիք տար­վա հա­մար ստեղծ­վո­ղին։
Թվում է՝ այս հա­րա­փո­փոխ­մամբ ստեղծ­ված է կա­ռա­վար­ման ան­շառ, ան­կա­շառ, միան­գա­մայն թա­փան­ցիկ գոր­ծող մե­խա­նիզմ։
Սա­կայն սա միայն ա­ռա­ջին հա­յաց­քից։
Մինչ­դեռ հղաց­ման ողջ նր­բու­թյունն ու հմ­տո­րեն քո­ղար­կած խո­րա­ման­կու­թյունն այն է, որ այդ հանձ­նա­ժո­ղով­նե­րում կա­յու­նո­րեն ան­փո­փոխ է մնում դրանք ձևա­վո­րող ու ֆի­նան­սա­վո­րումն ա­պա­հո­վող ան­ձը՝ նույն ին­քը՝ նո­րին ա­վե­րա­ծու­թյուն Շ. Միր­զա­խա­նյա­նը, ո­րը հի­շա­տակ­ված լծակ­նե­րի ու­նե­ցած զո­րու­թյամբ ու գոր­ծադր­մամբ այդ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի հետ վար­վում է սե­փա­կան հա­յե­ցո­ղու­թյամբ ու նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ։ Կա­ռա­վա­րե­լի տիկ­նիկ­նե­րի պես հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րին ու­նե­նա­լով գր­պա­նում՝ Շ.Մ.-ն նրանց մի­ջո­ցով փաս­տա­ցի ա­ռաջ է մղում ի­րեն հա­ճո նա­խագ­ծե­րը՝ ձեռ­քի հետ դրանց ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ ստեղ­ծե­լով տար­վող աշ­խա­տան­քի ծա­վա­լի երևու­թա­կա­նու­թյուն, ո­րը հա­տույ­ցի տե­սա­կե­տից, հմ­տո­րեն քո­ղարկ­ված ներ­քին խոր­քա­յին շեր­տը հա­նած, ի­րա­կա­նում ոչ այլ ինչ է, ե­թե ոչ պե­տա­կան մի­ջոց­նե­րի անգ­րա­գետ կա­ռա­վա­րում, ֆի­նանս­նե­րի անխ­նա վատ­նում ու նպա­տա­կա­յին փո­շիա­ցում՝ այդ նույն ծրագ­րե­րի հա­մար պե­տու­թյու­նից առ­ժա­մա­նակ անց լրա­ցու­ցիչ գու­մար­ներ կոր­զե­լու հս­տակ դի­տա­վո­րու­թյամբ։


Այս վեր­ջի­նի առն­չու­թյամբ, ե­թե դժ­վա­րու­թյուն ա­ռա­ջա­նա խն­դիրն ամ­բող­ջու­թյամբ ըն­կա­լե­լու հար­ցում, մենք պատ­կան մար­մին­նե­րին հարկ ե­ղած դեպ­քում լրա­ցու­ցիչ հու­շում­ներ կա­նենք, ինչ վե­րա­բե­րում է ա­նա­վարտ կի­նո­նա­խագ­ծե­րի ահ­ռե­լի քա­նա­կու­թյա­նը, փոք­րիկ դի­տար­կում ու դրա­նով հար­ցի այս մա­սը հա­մա­րենք փակ­ված. թի­կուն­քին Խոր­հր­դա­յին Միու­թյան նյու­թա­կան, ֆի­նան­սա­կան, տեխ­նի­կա­կան, հարկ ե­ղած դեպ­քում նաև մաս­նա­գի­տա­կան ռե­սուրս­ներն ու­նե­ցող «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դիան տա­րե­կան հաղ­թա­հա­րում էր 4-6 խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ կի­նոն­կա­րի ար­տադ­րա­կան ծա­վալ, մինչ­դեռ նրա թեթև ժպիտն ան­գամ չհի­շեց­նող կի­նո­կենտ­րո­նը 2018-2020 թթ. հա­մար ու­նի մոտ հինգ տաս­նյակ խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ (մեկ տար­վա կտր­ված­քով՝ 16-ից ա­վե­լի) ֆիլմ նկա­րա­հա­նե­լու պար­տա­վո­րու­թյուն։ Դուք հաս­կա­նում ե՞ք, թե սրա հիմ­քում ինչ կար­գի խա­բեու­թյուն է դր­ված ու ի՜նչ ան­տե­ղյա­կու­թյամբ է այս ա­մե­նը կլ­լում վե­րա­դաս կոչ­ված ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը, ե­թե, ի­հար­կե, սոսկ ան­տե­ղյակ է սույ­նից ու ո՛չ հան­ցա­կից։


Այս բա­վա­կա­նին ճկուն մտած­ված սխե­մա­յում դժ­վար չէ տես­նել հս­տակ գոր­ծող «ես՝ քեզ, դու՝ ինձ» մե­խա­նիզ­մը, ո­րը կոնկ­րե­տաց­ված այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն ու­նի ՝ այս տա­րի դու նա­խա­գիծ ես ի­րա­կա­նաց­նում, հա­ջորդ կամ մյուս տա­րի կլի­նես հանձ­նա­ժո­ղո­վում ու այս­պես շա­րու­նա­կա­կան դե­րա­փոխ­մամբ։ Մի խոս­քով՝ «պա­սե­րո՜վ, ա­պե՛, պա­սե­րո՜վ»։
Կի­նո­կենտ­րո­նի կամ նա­խա­րա­րու­թյան մա­կար­դա­կով չհաս­կա­ցող­նե­րի հա­մար մենք կա­րող ենք բե­րել «պա­սե­րո՜վ, ա­պե՛, պա­սե­րո՜վ»-ի կամ «ես՝ քեզ, դու՝ ինձ»-ի բա­զում օ­րի­նակ­ներ, պար­զա­պես այդ կոնկ­րե­տու­թյունն այս նյու­թի շր­ջա­նակ­նե­րից դուրս է, դրա հա­մար չենք մաս­նա­վո­րեց­նում։

ԱՆԳ­ՐԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅԱՆ «ԳՈ­ՀԱՐ­ՆԵ­ՐԸ» (ԿԱՄ ՆՄԱ­ՆԸ ԶՆ­ՄԱՆՆ ԿԳ­ՏԱ­ՆԷ)
Կար­ծե­լով, որ այդ հանձ­նա­ժո­ղով­նե­րի գր­պա­նա­յին լի­նե­լու հետ մեկ­տեղ դրանց ա­չա­ռու լի­նե­լու վե­րա­բե­րյալ տր­վել է բա­վա­կա­նա­չափ ին­ֆոր­մա­ցիա՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րի ար­տա­քուստ միա­միտ, չգի­տակց­ված, մինչ­դեռ լավ էլ նպա­տա­կա­յին վատն­ման, փո­շիաց­ման մա­սին ա­սե­լի­քը թող­նե­լով մեկ այլ հրա­պա­րակ­ման, դառ­նանք կի­նոպ­րո­դյու­սեր, ռե­ժի­սոր, սցե­նա­րի հե­ղի­նակ Ար­տակ Ի­գի­թյա­նի «20՛» վեր­տա­ռու­թյունն ու­նե­ցող կի­նոծ­րագ­րին ու դրա հետ գործ ու­նե­ցած հանձ­նա­ժո­ղո­վին՝ ա­սե­լի­քը մաս­նա­վո­րեց­նե­լով դրա ան­դամ­նե­րից մե­կի՝ Կա­րեն Ղա­զա­րյա­նի օ­րի­նա­կով, թե­պետ կի­նո­միու­թյան նող­կան­քագ­րի տակ ստո­րագ­րած Ա­նի­տա Եր­զն­կյա­նի մա­սին էլ չէր խան­գա­րի մի եր­կու խոսք ա­սել՝ նման մի վե­րա­պա­հու­թյուն էլ ա­նե­լով հանձ­նա­ժո­ղո­վի մյուս ան­դա­մի՝ Վահ­րամ Մար­տի­րո­սյա­նի առն­չու­թյամբ, ում սցե­նա­րով սրա­նից 13 տա­րի ա­ռաջ մեկ­նար­կած «Սո­ղանք» կի­նոն­կարն այդ­պես էլ չի ամ­բող­ջա­նում չգի­տես ռե­ժի­սո­րի՞ բա­ցա­ռիկ ա­պաշ­նոր­հու­թյան, թե՞ «սցե­նա­րում չե­ղած հս­տակ սյու­ժե­տա­յին գծի պատ­ճա­ռով, ո­րի զար­գաց­մա­նը հան­դի­սա­տե­սը հետևի» («Սո­ղան­քի» սցե­նա­րին տր­ված մեր այս թեա­կան գնա­հա­տա­կա­նը վերց­րել ենք «20՛» կի­նո­նա­խագ­ծին նույն այդ Վ.Մ.-ի տված բնու­թագ­րում­նե­րից)։
Եվ այս­պես՝ Կա­րեն Ղա­զա­րյանն ու սե­րունդ­նե­րին ի պահ հանձ­նած նրա կար­ծի­քը։
Քա­նի որ գիրն այդ բա­ցա­ռիկ անգ­րա­գի­տու­թյան նմուշ է, իր այդ ո­րա­կի մեջ ա­հա­վոր, ահ­ռե­լի դժ­վա­րու­թյամբ ըն­կա­լե­լի, ըն­թեր­ցո­ղին այն, նախ, ամ­բող­ջու­թյամբ հրամց­նենք, ա­պա նոր անց­նենք մաս­նատ­ված ներ­կա­յաց­մա­նը. «Մտա­հա­ղա­ցու­մը լավն է և կարևո­րը Չաուշ Կա­րա­պա­տյա­նի մա­սին լավ ֆիլմ ու­նե­նա­լը։ Ա­ռա­ջին 30 րո­պե­նե­րը ոչ մի զար­գա­ցում չի նկատ­վում։ Ա­ռա­ջին և երկ­րորդ մա­սե­րը ֆիլ­մի կար­ծես տար­բեր ո­ճա­նի մեջ լի­նեն։ Հա­ղոր­դակ­ցու­թյան լե­զուն շատ պարզ և ան­հե­տաքր­քիր է ան­հա­ջող հու­մոր­նե­րով»։
Ե­թե աս­վա­ծը հասց­րիք մար­սել, անց­նենք խոս­տա­ցած դե­տա­լաց­մա­նը։
ՈՒղ­ղագ­րա­կան, կե­տադ­րա­կան, ո­ճա­կան, մտ­քի, այլ կար­գի սխալ­նե­րի, վրի­պակ­նե­րի ա­ռու­մով (ըն­դա­մե­նը չորս նա­խա­դա­սու­թյան մեջ թույլ տված սխալ­ներն այն­պի­սի ահ­ռե­լի քա­նա­կու­թյան են, որ ան­գամ ա­ռա­ջին դա­սա­րան­ցու հա­մար է ան­նե­րե­լի) Կ.Ղ.-ի գրա­ծի հետ չենք վար­վի այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար վար­վում ենք Շ. Մ.-ի «քեր­թու­թյուն­նե­րի» հետ, ո­րոնք ոչ միայն նրա բա­ցա­ռիկ «գրա­գի­տու­թյան», «կրթ­վա­ծու­թյան», «ի­մա­ցա­կան» մա­կար­դա­կի «զո­րեղ» կնիքն ու­նեն, այլև նրան շր­ջա­պա­տած­նե­րի կո­լեկ­տիվ անգ­րա­գի­տու­թյան վա­վե­րա­ցումն են։ Ա­յո, Կ.Ղ.-ի հետ այդ­պես չենք վար­վի, թե­պետ գրա­գի­տու­թյան ա­ռու­մով նա ու սույն պա­րա­գա­յում նրա գոր­ծըն­կեր Շ.Մ.-ն հայտ­նի կի­նոն­կա­րի բնու­թագր­մամբ ի­րար միան­գա­մայն ար­ժա­նի մու­զի­կանտ­ներ են ու պա­տա­հա­կան չէ, որ կի­նո­յի մա­սին ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րով որ­տե­ղից որ­տեղ այդ­պես հան­ճա­րե­ղո­րեն ի­րար են ռաստ­վել։
Կի­նո­նա­խագ­ծի հե­րո­սի ա­նու­նը սցե­նա­րում ա­մե­նա­տար­բեր վա­րիա­ցիա­նե­րով հն­չում է առն­վազն հինգ հա­րյուր ան­գամ։ Լա՜վ, Կա­րա­պե­տյան ազ­գա­նու­նը Կա­րա­պա­տյան հի­շա­տա­կե­լը հա­մա­րենք վրի­պակ (ա­մեն­քիս հետ էլ պա­տա­հում է), սա­կայն սցե­նա­րը կար­դալ ու այդ­պես էլ չհաս­կա­նալ, որ Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի ա­նու­նը Շա­վարշ է ու ոչ թե... Չաո՜ւշ, սա ար­դեն խո­սում է ոչ թե Կ.Ղ.-ի հի­շո­ղու­թյուն չու­նե­նա­լու, այլ ու­նե­ցած պա­թո­լո­գիա­կան մեկ այլ ո­րա­կի մա­սին։ Սա նկա­տի ու­նե­նա­լով է, որ ար­դեն ա­վե­լորդ ենք հա­մա­րում սցե­նա­րը նրա կար­դա­ցած լի­նե­լու փաս­տը կաս­կա­ծի տակ առ­նե­լը, բայց մարդ է՞լ չի­մա­նա լե­գեն­դար Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի ա­նու­նը։
Սցե­նա­րի մա­սին Կ.Ղ.-ի դա­տո­ղու­թյուն­նե­րին դի­մա­դար­ձե­լու հար­ցում հար­կավ մենք շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան կլի­նեինք, ե­թե այն մեր ձեռ­քի տակ լի­ներ, սա­կայն, թե այդ ի՞նչ հու­նա­րով է Կ.Ղ.-ն իր հա­մար ֆիք­սել ա­ռա­ջին ե­րե­սուն րո­պե­նե­րի մեջ չե­ղած դի­նա­միզ­մը, երբ այդ րո­պե­նե­րը ռե­ժի­սո­րա­կան սցե­նա­րով են ժա­մա­հաշ­վառ­վում, մնում է միայն գու­շա­կել։ Եվ այ­դու­հան­դերձ որ­քան էլ սցե­նա­րին ծա­նոթ չենք, սա­կայն Շ. Կա­րա­պե­տյա­նի կյան­քի մա­սին բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված լի­նե­լով՝ Կ.Ղ.-ին կու­զե­նա­յինք հու­շել, որ Ար­տակ Ի­գի­թյա­նի նման կա­յա­ցած, կյան­քի ճա­նա­պարհ ան­ցած, Կան­նի փա­ռա­տո­նով ա­ռանձ­նաց­ված ռե­ժի­սո­րը դժ­վար թե մեր ան­վա­նիի կյան­քի տար­բեր փու­լե­րին անդ­րա­դար­ձի տես­քով այդ ե­րե­սուն րո­պե­նե­րի մեջ դի­նա­միզմ դրած չլի­ներ, և հաս­տատ Կ.Ղ.ն չէ, որ նրան սցե­նար գրել կամ ֆիլմ նկա­րել պի­տի սո­վո­րեց­նի։
Դի­տար­կում չոր­րորդ։
Նկա­րից էլ պարզ երևում է, որ Կ.Ղ.-ին ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի նախ­նա­կան գնա­հատ­ման թեր­թի­կի եր­կու ա­ղյու­սակ դա­տարկ է, ին­չի պատ­ճա­ռով անհ­նար է հաս­կա­նալ, թե դրան­ցում ի՞նչ է նկա­տի առն­ված։ Սա­կայն դա­տարկ ա­ղյու­սակ­նե­րի տակ Կ.Ղ.-ի հա­մար ի՜նչ մի դժ­վար բան է կի­նո­նա­խագ­ծի չան­ցո­ղի­կու­թյունն ա­պա­հո­վող ցածր գնա­հա­տա­կան դնելն ու դրա­նով իսկ ա­պա­հո­վել ա­մե­նա­զոր Շու­շիկ մոր­քու­րի ի­ջեց­րած հրա­հան­գը։ Եվ այ­սու­հան­դերձ ի­րա­վի­ճա­կի ողջ ան­հե­թե­թու­թյունն իր այս կար­գի ծախ­վա­ծու­թյամբ թող­նե­լով մի կողմ՝ ու­զում ես հարց­նել. «Լա՜վ, մի՞­թե այս մար­դու մեջ հարց չի ա­ռա­ջա­ցել, թե գնա­հա­տա­կան­ներն ին­չի՛ դի­մաց է դրել»։
Եվ վեր­ջա­պես վեր­ջին դի­տար­կու­մը։
Ե­թե սցե­նա­րի հա­ղոր­դակ­ցա­կան լեզ­վի մա­սին դա­տո­ղու­թյուն է ա­նում օգ­տա­գոր­ծած չորս նա­խա­դա­սու­թյու­նից և ոչ մե­կը գրա­գետ չկազ­մած, տրա­մա­բան­ված խոս­քի հետ լր­ջա­գույն խն­դիր­ներ ու­նե­ցող մե­կը, ա­պա, կնե­րեք, նա՞ է կար­ծիք հայտ­նե­լու սցե­նա­րի մա­սին, նա՞ է ո­րո­շե­լու կի­նո­նա­խագ­ծի լի­նել-չլի­նե­լու հար­ցը։ Սա­կայն, ինչ­պես տես­նում եք, Շ. Մ.-ի ղե­կա­վա­րած կա­ռույ­ցում, ա­մեն կար­գի ան­հե­թե­թու­թյուն էլ հնա­րա­վոր է, այդ կնոջ ձևա­վո­րած հանձ­նա­ժո­ղով­ներն ի­րենց խոր­քում գոր­ծառ­նա­կան միան­գա­մայն այլ նշա­նա­կու­թյան են՝ կի­նո­յի հետ այն­քա­նով-որ­քա­նով առն­չու­թյուն ու­նե­ցող, հանձ­նա­ժո­ղով­նե­րում ընդգրկված­նե­րը որ­քան ան­հե­թեթ ու ան­տե­ղյակ, որ­քան գրա­գի­տու­թյան հետ թույլ ա­ղերս­ներ ու­նե­ցող, այն­քան շա­հե­կան են տիկ­նոջ հա­մար, որն ան­ձամբ հո­դա­բաշխ խոս­քի հետ խն­դիր­ներ ու­նի։
Սա­կայն սա էլ դեռ ո­չինչ։

ԻՄ ՈՒ ՔՈ ՇԱ­ՎԱՐ­ՇԸ
Անձ­նա­պես ո­չինչ չու­նե­նա­լով մար­զիկ Մե­լի­նե Դա­լու­զյա­նի դեմ, ում նվա­ճում­նե­րին, թող ներ­վի ան­հա­մես­տու­թյունս, ոչ մեկն այդ­քան հա­ճա­խա­կի չի անդ­րա­դար­ձել, այ­դու­հան­դերձ, կնե­րեք, չեմ կա­րող նրանց միջև հա­մար­ժե­քու­թյուն դնել ու չա­սել՝ Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նը հո սե­ռա­փոխ­ված Մե­լի­նե Դա­լու­զյան չէ՞, որ Շ. Մ.-ի գլ­խա­վո­րած կի­նո­կենտ­րո­նը նրա մա­սին նկա­րա­հա­նե­լիք ֆիլ­մին մաս­նակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն կամ ցան­կու­թյուն ու­նե­նա (ի դեպ չէր խան­գա­րի քն­նու­թյան առ­նել գրե­թե ամ­բող­ջա­ցած «Մել» կի­նոն­կա­րին 20 մի­լիո­նով հա­յաս­տա­նյան ֆի­նան­սա­կան մաս­նակ­ցու­թյան հար­ցը), Շ. Կա­րա­պե­տյա­նի թի­կուն­քին հո ԼԳԲՏ հա­մայնք չկա կանգ­նած կամ ֆիլ­մի հո­վա­նա­վո­րու­թյունն ան­ձամբ իր հս­կո­ղու­թյան տակ ա­ռած վար­չա­պետ։
Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի մա­սին ֆիլմ նկա­րենք, որ ի՞նչ քա­րո­զենք՝ դի­մա­ցի­նի, շր­ջա­պա­տող աշ­խար­հի նկատ­մամբ հար­գա՞նք, հո­գա­տա­րու­թյու՞ն, ու­շադ­րու­թյո՞ւն, ան­ձն­վի­րու­թյու՞ն, խի­զա­խու­թյու՞ն, հե­րո­սու­թյու՞ն, առ­նա­կա­նու­թյու՞ն, հայ­րե­նի­քին, ար­մատ­նե­րին, ըն­տա­նե­կան ա­վան­դա­կան ա­ռողջ կա­պե­րին նվիր­վա­ծու­թյու՞ն...
Նյու­թի վեր­ջա­բա­նի ո­րո­նում­նե­րի մեջ էի, երբ գրածս ունկ­նդ­րած տաս­նա­մյա թոռ­նիկս, որ վեր­ջին օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ է ու խո­րա­պես ըն­կճ­ված Ռո­ման Ա­մո­յա­նի հետ պա­տա­հա­ծից (ես միշտ ի­րեն պատ­մում եմ իմ նյու­թե­րի հե­րոս­նե­րի մա­սին), ա­սաց.
-Պա­պիկ, ты же ста­рый пень, от­чаи­вать­ся не надо: Պի­տի կռիվ տալ Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի հա­մար։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 11912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ