ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կորոնավիրուսն օրգանիզմ է թափանցում քթով

Կորոնավիրուսն օրգանիզմ է թափանցում քթով
13.06.2020 | 10:23

Ոչ միայն հարբուխի վիրուսներին է դուր գալիս քթի լորձունքը: Օրգանիզմ ներթափանցելու և տարածվելու համար քիթն է գերադասում և Sars-Coronavirus-2-ը՝ պարզել են Հարավային Կարոլինայի գիտնականները, նրանց եզրակացությունը հրապարակվել է Cell ամսագրում՝ գրում է Պամելա Դերխեֆերը Frankfurter Rundschau-ում:

Ի սկզբանե շատ գիտնականներ կարծում էին, որ կորոնավիրուսը ախտահարում է կոկորդը, որից հետո ստորին շնչուղիները: Այդ ենթադրությունն ամրապնդում էր, որ սկզբում հարբուխը համարվում էր Covid-19-ի հազվադեպ ախտանիշ և վարակվելուց հետո առաջին ախտանիշը կոկորդի ցավն էր: Բայց հիմա գիտնականները եզրակացրել են, որ վիրուսն այլ ճանապարհ է անցնում: Նրանց կարծիքով վիրուսն առաջինն ախտահարում է քթի խոռոչի բջիջները և այնտեղից ֆիզիոլոգիական հեղուկներով թափանցում է թոքերի ավելի խորքերը: Քթով Sars-CoV-2 կարող է թափանցել և ուղեղ, որը այսօր ունեցած տվյալներով, նույնպես կարող է ախտահարվել: Վիրուսի ճանապարհը ուսումնասիրելու համար գիտնականները լաբորատորիայում Sars-CoV-2-ի ունեցած գենետիկ տվյալների հիման վրա արհեստական երկվորյակ են ստեղծել, որ կանաչ լույս է արձակում ֆլուորեսցենցիայի ժամանակ: Բարձր զգայունակություն ունեցող մեթոդով նրանք ուսումնասիրել են քթի լորձունքի, կոկորդի և բրոնխների տարբեր տեսակները, որպեսզի պարզեն նրանց մեջ ACE2 ռեցեպտորների պարունակությունը: Այդ ռեցեպտորը որոշիչ նշանակություն ունի Covid-19-ի դեպքում, որովհետև վիրուսը կպչում է նրան, որ բջիջների մեջ մտնի: Գիտնականները պարզել են, որ ACE2 ռեցեպտորների խտությունը նվազել է վերին շնչուղիներից դեպի ներքին: Դա նշանակում է, որ քթի լորձունքի բջիջներում ռեցեպտորներն ավելի շատ են եղել, քան կոկորդի ու բրոնխների: Ուսումնասիրության երկրորդ մասում գիտնականները պարզել են, որ SARS-ով հիվանդանալուց հետո պացիենտների արյան մեջ բացահայտված հակամարմինները լաբորատոր փորձում աննշան չափով կարողացել են զսպել Sars-CoV-2-ի բազմացումը: Դա կարող է վկայել, որ SARS-ով կամ MERS-ով հիվանդացած մարդիկ մասնակի իմունիտետ ունեն Sars-CoV-2-ի նկատմամբ, որ նպաստում է հիվանդության թեթև ընթացքին: Գիտնականները հավանական են համարում, որ մասնակի իմունիտետ կարող են ունենալ կորոնավիրուսի հարուցած մրսածության տարածված հիվանդություն տարածները: Ունեցած տվյալները թույլ չեն տալիս եզրակացնել, որ թոքերի ուղղակի ախտահարում հնարավոր չէ, սակայն սակավ հավանական է: Եթե ելակետ ընդունենք, որ վիրուսը սկզբում ախտահարում է քթի լորձունքը, հետո միայն թոքերը, այդ ժամանակը կարելի է օգտագործել, որ թերապիայի օգնությամբ կանխվեն թոքային վարակումները:
Պամելա Դերխեֆեր, Frankfurter Rundschau


Հ.Գ. ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է Covid-19-ի 7,5 միլիոն դեպք, մահացել է 421 000 մարդ, ապաքինվել՝ 3 540 000-ը:
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 000-ին: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Ռուսաստանում մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցվել, քան տասնյակ այլ երկրներում: ԱՀԿ-ն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանում մահացության ցածր մակարդակը դժվար է բացատրել: Մոսկվան հերքում է, որ կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները արհեստականորեն իջեցված են: Ուկրաինայում հայտարարվել է Covid-19-ի 689 նոր դեպքի հաստատման մասին: Առողջապահության նախարարությունում թվերը մտահոգիչ են համարում և նշում, որ հնարավոր է վերադարձ որոշ սահմանափակումների: ԱՀԿ-ն նախազգուշացրել է՝ համաճարակի տարածումը Աֆրիկայում, որը մինչ օրս ամենաքիչն է տուժել կորոնավիրուսից, նոր թափ է հավաքում: Հայաստանը երեկ մեկ ամսով երկարացրեց արտակարգ դրությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ