ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թվիթերը Թրամփի թվիթը համարել է փաստերին չհամապատասխանող

Թվիթերը Թրամփի թվիթը համարել է փաստերին չհամապատասխանող
28.05.2020 | 11:21

Թվիթեր սոցիալական ցանցը առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթի տակ հետգրություն է արել՝ առաջարկելով օգտատերերին ստուգել՝ որքան է բովանդակությունը համապատասխանում փաստերին:

Թրամփի թվիթն էր. «ԱՌԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ (ԶՐՈ), քվեարկությունը փոստով անցնելու է ոչ այլ կերպ, քան խաբեությունների նշանակալից չափով»: Նախորդող ու հաջորդող հաղորդագրություններում հայտնվել է բացականչական նշան և առաջարկ՝ անցնել «Իմանալ փաստերը» հղմանը: Իսկ հղումը հաղորդում է որ փաստարկողները Թրամփի պնդումը համարում են չհիմնավորված, նաև հիմնական ԶԼՄ-ներից բազմաթիվ թվիթներ են, որ Թրամփը պարբերաբար անվանում է ֆեյք նյուս:
Կարո՞ղ է Դոնալդ Թրամփը բեկանել ընտրությունները և մնալ ԱՄՆ նախագահ: Թրամփի նախընտրական շտաբի մենեջեր Բրեդ Պարկսեյլը դատապարտել է Թվիթերի գործողությունները: «Գործընկերությունը ստապատիր ԶԼՄ-ների կանխակալ «փաստարկողների» հետ ընդամեն ծխածածկույթ է, որ կոչված է Թվիեթերի ակնհայտ քաղաքական մարտավարությանը կեղծ հարգարժանություն հաղորդելու: Մենք հանել ենք Թվիթերից ամբողջ գովազդը շատ ամիսներ առաջ բազում պատճառներով, որոնցից մեկն էլ բացահայտ քաղաքական վարձավճարվածությունն է»՝ թվիթել է Պարկսեյլը: Անդրադարձել է նաև Թրամփը, նշելով, որ Թվիթերը «խառնվում է նախագահական ընտրություններին» և կպցնում է պիտակներ՝ հիմնվելով «ՍիԷնԷն-ի ֆեյք նորություններ տարածողների փաստեր ստուգողների և ամազոնյան Washington Postի (Washington Post-ը պատկանում է Ջեֆ Բեզոսին, նրանն է նաև ինտերնետ առևտրի Amazon ընկերությունը) վրա: Թվիթերն ամբողջությամբ խեղում է խոսքի ազատությունը, և, ես, իբրև նախագահ, դա թույլ չեմ տա»:


Փոստով և այլ հեռակա միջոցներով քվեարկությունը ընդլայնելու գաղափարը ԱՄՆ-ում տարածվում է կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից: Դոնալդ Թրամփը բազմիցս դեմ է արտահայտվել, մասնավորապես՝ Թվիթերում: Մարտի 30-ին նա զանգահարել է իր սիրած Fox & Friends առավոտյան հեռուստահաղորդմանը և ասել. «Եթե դրան համաձայնենք, երկրում այլևս երբեք հանրապետականի չեն ընտրի»: Դաշնային մարմինների ընտրության քվեարկության կազմակերպումը ԱՄՆ-ում նահանգի իրավասության տակ է: Մի քանի նահանգներ արդեն մի քանի տարի քվեարկությունն անցկացնում են գերազանցապես փոստով՝ Կոլորադոն, Հավային, Օրեգոնը, Վաշինգտոնը, Յուտան: Երեքում դեմոկրատներն իսկապես գերակայում են, բայց Յուտայում ընտրությունների մեծ մասում հաղթում են հանրապետականները: Կոլորադոն տատանվողների թվում է (նախագահական ընտրությունների արդյունքներն էլ այս նահանգում դժվար է կանխատեսել, 2016-ին Թրամփը Հիլարի Քլինթոնին տանուլ տվեց 5 տոկոսով): Մասնագետներն ասում են, որ քվեաթերթիկների կեղծարարությունը հազվադեպ է:


Twitter-ը փոխել է ապատեղեկատվության հետ պայքարի մարտավարությունը մայիսի սկզբին: Փոստային քվեարկության վերաբերյալ Թրամփի թվիթները մակնշելուց առաջ ընկերությունը հրաժարվեց հեռացնել նրա թվիթները, որ առանց հիմնավորման մեղադրում էին MSNBC հեռուստաընկերության հաղորդավար Ջո Սկարբորոյին 2001-ին Լորի Կլոզուտիսի սպանության մեջ: Զոհված Լորի Կլոզուտիսի ամուսինը՝ Թիմոթի Կլոզուտիսը խնդրեց ընկերությանը հեռացնել այս թվիթները, բայց ընկերությունը ներողություն խնդրեց, որ թվիթները ցավ են պատճառել և հրաժարվեց հեռացնել:
BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփը էքստրավագանտ մտածողություն և վարքագիծ ունի՝ ամերիկացիները նրան հենց դրա համար էլ ընտրել են նախագահ՝ ի տարբերություն չափված-ձևված քաղաքական գործիչների, որոնցից հիմնավոր հոգնել էին: Բայց անհեթեթ էքստրավագանտությունը սկսում է նյարդայնացնել, երբ երկրում արտակարգ դրություն է, ու արդեն կորոնավարակից 100000 մարդ է մահացել: Բացի կորոնավարակի տարածումը կանխելուց ու տնտեսության արագ վերականգնում սկսելուց՝ Դոնալդ Թրամփն ունի առաջին ու հիմնական գերխնդիր՝ վերընտրվել: Ընդամենը կես տարի է մնացել մինչև ճակատագրական օրը՝ նոյեմբերի 3-ը, և նրա բոլոր գործողություններում հիմա ամեն ինչ ծառայում է այդ գերխնդրի լուծմանը: Տեսականորեն Թրամփը կարող է հատուկ դրությունը երկարացնել ու հետաձգել ընտրությունները, եթե պանդեմիայի տարածումը շարունակվի և մահացության տեմպերը շարունակվեն, ու այդ դեպքում այլընտրանք են դառնում ոչ ընտրատեղամասերում ընտրությունները, բայց նա դեմ է այլընտրանքային տարբերակներին, որովհետև ինչ-որ պատճառով համարում է, որ այդ դեպքում դեմոկրատներն ունեն առավելություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ