Ահաբեկչական խմբավորումները՝ «Ալ- Քաիդան» և «Իսլամական պետությունը», նոր ահաբեկչություններ են պլանավորում Եվրոպայում՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: «Տեղեկությունը ենթադրում է, որ ԻՊ-ը, «Ալ- Քաիդան» և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են ահաբեկչական հարձակումներ պլանավորել Եվրոպայում: Իշխանությունները կարծում են, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակման հավանականությունը բարձր է` հաշվի առնելով, որ ԻՊ-ի եվրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից և Իրաքից»,- հայտարարել են պետդեպում: Կա նաև սպառնալիք որևէ խմբավորման չպատկանող մարդկանցից, ովքեր ահաբեկչություններ են պլանավորում խոշոր ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության ներքո, սակայն իրականացնում են միայնակ: