Մոսկվայի դեմ պատժամիջոցներից պետք է ազատվել, որովհետև դրանք ԵՄ-ին օգուտ չեն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանի եթերում: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ճգնաժամը լավ ոչինչ չի տալիս ԵՄ երկրներին: Օլանդը նշել է, որ արդեն ընդունված պատժամիջոցները կպահպանվեն, եթե առաջընթաց չլինի ուկրաինական հարցում: Նա առաջարկել է հանել առևտրատնտեսական սահմանափակումները, երբ կատարվեն առաջընթաց քայլեր, և չի մանրամասնել, թե որոնք են այդ քայլերը: