24.01.2015|
16:17
Այսօր` ժամը 12-ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելել․ Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: