29.01.2015|
11:25
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց։ Այդ մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակից: