-
27.12.2020|
14:48
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն:
-
27.12.2020|
14:47
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 157834-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.12.2020|
20:55
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։
-
26.12.2020|
14:13
Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական 8 երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:
-
26.12.2020|
13:54
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586-ով՝ հասնելով 157349-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.12.2020|
13:51
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ խմբակցություն)՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
-
25.12.2020|
20:46
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ Քաշաթաղի Աղավնո համայնքը դեկտեմբերի 1-ից անցել է Ադրբեջանի կազմ, բնակիչները չեն լքել գյուղը:
-
25.12.2020|
20:43
Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ, Facebook-ում գրել է Միքայել Մինասյանը։
-
25.12.2020|
20:41
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին:
-
25.12.2020|
16:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:
e-1-pad">