-
09.02.2021|
14:41
Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:
-
09.02.2021|
14:35
ԵՄ-ն ընդունել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման հայտը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի»ն, նշելով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու համար դիմել էր հունվարի 29-ին:
-
09.02.2021|
14:32
Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները, ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
-
09.02.2021|
14:27
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 123-ով՝ հասնելով 168300-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
09.02.2021|
12:08
2021 թվականը մեկնարկեց թանկացումներով, թանկացումներ ոչ միայն սննդի, առաջին օգտագործման ապրանքների, այլեւ սպասարկման ոլորտում։ Հունվարի 1-ից Հայփոստի ծառայությունները թանկացել են մի քանի անգամ։
-
08.02.2021|
20:30
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է դիվանագետների: Հանդիպման մասնակիցները պահպանել են կորոնավիրուսի ժամանակներում անհրաժեշտ կանոնները: Դիմելով դիվանագետներին, Հռոմի պապն ասել է, որ «ձեռքսեղմում չի լինի, կպահպանվի սոցիալական հեռավորություն, և բոլորն իրար կողջունեն սրտից բխող ժպիտներով»:
-
08.02.2021|
20:26
Օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է, որ զուգահեռ մեկնարկում է Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը։
-
08.02.2021|
14:16
Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։
-
08.02.2021|
14:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 89-ով՝ հասնելով 168177-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
08.02.2021|
13:59
Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։