22.09.2023|
21:06
Ստեփանակերտում մեր անմահացած հերոսների Փառքի անկյունն է։ Հավանաբար, ցանկացել են ապամոնտաժել, որ թշնամու հնարավոր նոր հարձակման ժամանակ մեր եղբայրների լուսանկարները չպղծեն, ու չեն հասցրել բոլորը հավաքել։ Բայց հստակ տեղեկություն կա, որ հերոսների հարազատները կապ են հաստատել կազմակերպիչների հետ, և արդեն նրանք աշխատում են այդ ուղղությամբ։ Սա տեղադրեցի, որ ուրիշ հարթակներում հանկարծ տարակարծության տեղիք չտար։