16.06.2020|
01:26
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են գալիս «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նպատակը հեղինակային իրավունքի մասին իրազեկող արշավով գրքերի անօրինական տարածումների դեմ համատեղ պայքար ծավալելն է։ Իսկ մինչ այդ գրական դաշտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը, տարածել արշավի մասին տեղեկությունը՝ ապահովելով էլ ավելի լայն իրազեկում։ «Իրատեսը» զրույցի է հրավիրել նախաձեռնության կազմակերպիչներից ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։