ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարզվեց մենք կանք դեռ այնպիսին, ինչպիսին մեր ազատաբաղձ ու հպարտ Հայկ Նահապետն էր

Պարզվեց մենք կանք դեռ այնպիսին, ինչպիսին մեր ազատաբաղձ ու հպարտ Հայկ Նահապետն էր
13.06.2024 | 08:33

Օրհնվես, Սրբազան:

Մեզ հույս պարգևեցիր:

Մեզանում այլևս սև սպիտակ թող չլինի:

Ո՛չ մի ատելություն: Սիրենք միմյանց, սիրով կարկատենք մեր տարտղնած բույնը:

Շատ փնովեցինք ազգին:

Իզուր:

Պարզվեց մենք կանք դեռ այնպիսին, ինչպիսին մեր ազատաբաղձ ու հպարտ Հայկ Նահապետն էր:

Աչքներս լու՜յս, քուրեր և եղբայրներ:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ