ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները
16.05.2024 | 15:22

Գիշերային Մհերը

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։

Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին:

Այդ օրերին ես առաջարկել եմ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունեության մեջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն և հաշվետվողականություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները: Չգիտես ինչու՝ չարվեց:

Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած բավականին ծանրակշիռ փաստաթղթում կար հիշատակում, որ ադրբեջանա-վրացական սահմանազատման հանձնաժողովի վրացի պատասխանատուները հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ թույլ տված անօրինականության, թաքցված քարտեզների և ինքնագլխության համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։

Շատ կարևոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, պայմանական ասած, նա ամեն ոլորտում ունի իր «կարմիրբերետավորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզված լինելով, որ ոչ մեկին պարտավոր չեն լինելու հաշվետվություն տալ։

Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը։ Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։

Պետք էր դա անել ավելի վաղ, բայց հիմա ամենևին ուշ չէ։ Քաղաքական գրագետ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որևէ մասնավոր անձի մասին չէ (նույն՝ Մ. Գրիգորյանի)։ Բայց Մենք այսպես ստանում ենք նոր վտանգավոր որակի իշխանություն՝ ոստիկանական զորքերով փակված ու գիշերվա քողի տակ գործող, առանց անձնական պատասխանատվության։ Սա մի կառավարման ձև է, որը, որպես կանոն, բերում է նոր ներքին և արտաքին ցնցումների։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ

═/other" rel="nofollow">Այլ
14.11.2024