Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Երեխայի նման շատերիդ խաբեցին

Երեխայի նման շատերիդ խաբեցին
17.04.2024 | 14:47

Ինչպես երեխաներին են վախեցնում՝ խելոք մնա, չարություն չանես, չլկստվես, չհակաճառես, թե չէ մեշոկ պապին կգա, քեզ կտանի...

Ինչպես երեխաների նման մի վեց տարի առաջ շատերիդ խաբեցին, «ֆռցրին», «հարիֆացրին», հիմա էլ՝ «մեշոկ պապին», որերորդ անգամ:

Ու մեկ-մեկ էլ կոնֆետ են գցում դեմներդ, որ չլացեք, խելոք մնաք, ձեններդ կտրեք:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ