Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ժողովուրդը բջիջներով է զգում հայրենիք սիրողին ու կեղծավորին

Ժողովուրդը բջիջներով է զգում հայրենիք սիրողին ու կեղծավորին
15.03.2024 | 13:53

Թող ներեն ինձ, իհարկե, բոլոր գեներալները, բայց, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ, Հայաստանում մարտական գեներալներ չկան։

Որովհետև, եթե մարտական գեներալը տեսնում է, որ իր հայրենիքը դավաճանվում է, նա ծառայությունը չի թողնում ու հետո կուսակցություն հիմնում, այլ անում է այն, ինչ արել են Ֆրանկոն, Շառլ Դը Գոլը, Բոնապարտը, Քեմալը, Սադամը և այլն։ Խոսքը բռնապետների կամ բռնապետությունների մասին չէ, այլ խոսքը սկզբունքների մասին է։ Հող պահելու մասին է` «տղա եմ ու կպահեմ, թող վերցնեն միայն իմ վրայով» կարգախոսով, այլ ոչ թե՝ «հրաման չկար, չէի կարող, հանձնած էր» և այլն:

Զինվորականը գիտի «երբ, ինչպես ու ինչու» հարցերի պատասխանները, և նրան ոչինչ ավելին պետք չէ։

Ժողովուրդն իր բջիջներով է զգում հայրենիք սիրողին ու կեղծավորին և կկանգնի իր սրբազան խենթերի կողքին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ