Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ահա թե ինչ են ուզում Սատանայի ծառաները՝ Բայդենը, Պենտագոնի ղեկավար Օսթինը և մյուսները

Ահա թե ինչ են ուզում Սատանայի ծառաները՝ Բայդենը, Պենտագոնի ղեկավար Օսթինը և մյուսները
03.03.2024 | 13:45

Մի սև աղբաբզեզ կա, անունը՝ Լլոյդ Օսթին: Այո-այո, չսխալվեցիք, խոսքս ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավարի մասին է, որը ոչ միայն մարմնով է սև (դա խնդիր չէ), այլև հոգով… Սույն ստահակն օրերս հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պատերազմը, ավելի ճիշտ, Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ- ի պատերազմն ՈՒկրաինայի պարտության դեպքում:

Բայդենի այս կեղտոտ գործիքը, վեցանոցը, լակեյն էլ ինչպե՞ս ասի, թե Բայդենը, ինքը և, ընդհանրապես, Սպիտակ տունը (իրականում՝ Սև տուն) և Պենտագոնը, նրանց գումարած նաև՝ Պետդեպարտամենտը, ԱՄՆ- ի Սենատի պատգամավորների գերակշիռ մասը, Ներկայացուցիչների պալատում գրեթե բոլոր դեմոկրատները և հանրապետականների մի մասն ինչ են ուզում:

Իսկ ուզում են ամենաուղղակի ձևով հենց սա՝ ՈՒկրաինայում և ՌԴ տարածքում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի արդյունքում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, մասնատել, քայքայել, կործանել որպես ինքնիշխան պետություն, զավթել կամ առնվազն գաղութացնել այն, տիրել տարածքին, հանքային ռեսուրսներին, ողջ մնացածներին պարտադրել մարդու հոգևոր կործանմանը միտված իրենց պիղծ օրենքները և կարգը, հակաաստվածային ու հակամարդկային հակաարժեհամակարգը (ԼԳԲՏ +, արյունապղծություն, մանկապղծություն, պոռնկություն, թմրամոլություն…):

Եվ, ուրեմն, եթե իրենց և ՈՒկրաինայի հաղթանակը, հետևաբար ՌԴ ռազմավարական պարտությունը, որի մասին, որպես իրենց նպատակ, բազմիցս են հայտարարել, չստացվի, ապա ուզում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պատերազմ, թեկուզ և դա, այսինքն՝ Երրորդ համաշխարհային պատերազմը հանգեցնի Երկիր մոլորակի մոխրացման և ողջ մարդկության ոչնչացման:

Ըստ Օսթինի, ՈՒկրաինայի (հասկանանք նաև՝ ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի) պարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ- ի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ, որի հեռարձակումը եղել է YouTube-ում։

Նպատակ ունենալով կեղծ փաստարկով հիմնավորելու իր այս դիրքորոշումը, Պենտագոնի ղեկավարն ասել է, որ եթե Ռուսաստանը հաղթի, «Պուտինը կանգ չի առն», Բալթյան երկրները մտահոգված են, թե «իրենք կլինեն հաջորդը»:

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ եթե ՈՒկրաինան ընկնի, ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի դեմ»,- РБК- փոխանցմամբ , ասել Է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թ. դեկտեմբերի սկզբին նույնպես ասպարեզ էր նետել նույն կեղծիքը՝ հայտարարելով, որ եթե Ռուսաստանը «վերցնի ՈՒկրաինան», ապա հեռանկարում կարող է հարձակվել նաև ՆԱՏՕ-ի երկրների վրա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բայդենի խոսքերն անհեթեթություն է անվանել և ընդգծել է, որ Ռուսաստանը չունի «ոչ մի պատճառ, ոչ մի հետաքրքրություն» ՆԱՏՕ-ի դեմ պատերազմելու։

ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ի իր ալիքում երեկ կտրուկ է պատասխանել Ռուսաստանի հետ պատերազմի մասին Օսթինի խոսքերին: Պուշկովն ուշադրություն է հրավիրել գերմանական «Spiegel» ամսագրի հոդվածի վրա, որում հեղինակը հարց է տալիս, թե ՈՒկրաինայի հակամարտությունն արդյոք իսկապես «մեր հակամարտությունն է», և Արևմուտքը որքան հեռու է պատրաստ գնալ՝ Կիևին աջակցելու համար: Սենատորի խոսքով ՝ արևմտյան երկրներում սկսում են մտածել ՈՒկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության հնարավոր հետևանքների մասին:

«Բայց դա ակնհայտորեն չի վերաբերում ո՛չ Մակրոնին (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին- խմբ.)՝ իր իբր «ճշտված և մտածված» հայտարարություններով, ո՛չ իրար խելահեղ արագությամբ փոխարինող բրիտանացի ագրեսիվ նախարարներին, ո՛չ էլ ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը հնարավոր համարող։ Թվում է, թե այդ քաղաքական գործիչները լիովին չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում»,- ամփոփել է սենատորը։

Երկուշաբթի Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Կիևին աջակցության նպատակով խորհրդաժողով, որին մասնակցել են մոտ տասը երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Դանիայի և Նիդեռլանդների: Հանդիպման արդյունքներով Մակրոնը հայտարարել է, որ դրա մասնակիցները քննարկել են ՈՒկրաինա զինվորներ ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուսի չեն հասել: Նա հավելել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»:

Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլն ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի նախագահի խոսքերի վրա, ՈՒկրաինայում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին նրա դիրքորոշումը Մոսկվային նույնպես հայտնի է:

Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է, որ արևմտյան երկրների կողմիղ իրենց զինվորականներին ՈՒկրաինա ուղարկելը կբարձրացնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման վտանգը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի հնարավոր պատերազմի մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքերը ցույց են տալիս, որ ագրեսորը Վաշինգտոնն է:

«Սա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար, թե Զելենսկու համար պատրվակ հորինելու փորձ։ Երկուսն էլ խենթ են: Փոխարենը հիմա բոլորը տեսնում են, թե ով է ագրեսորը, դա Վաշինգտոնն է»,- մեկնաբանել է Զախարովան։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ