Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ավտորիտար պոպուլիստները չեն հանդուրժում իրենցից հեղինակավորներին

Ավտորիտար պոպուլիստները չեն հանդուրժում իրենցից հեղինակավորներին
10.02.2024 | 06:58

ՈՒկրաինայի նախագահը բանակի ղեկավարին երեկ ազատեց: Ասում են՝ տարաձայնությունը նոր համատարած զորակոչ անելու ծավալների մեջ է: Զելենսկին ասում է՝ պետք է դրական տրամադրված լինենք, որ հաղթենք. լայնածավալ զորակոչ անելուց խուսափում է: Բանակի ղեկավարը հակառակն էր ասում՝ համատարած զորակոչ, բանակը շատ մարդու կարիք ունի:

Չնայած, որ սա հավանական սցենար է, ամենահավանականը մնում է պոպուլիզմից դրդված քայլը: Վերջին հարցումներով՝ բանակի ղեկավարը երկրի նախագահից շատ ավելի մեծ հեղինակություն ունի: Իսկ քանի որ ավտորիտար պոպուլիստները չեն կարող սա հանդուրժել, պետք է վերացնեն մրցակցին:

Իմ համոզմամբ՝ սա ՈՒկրաինայի համար վատ հետևանքներ է ունենալու, ի լրումն արդեն սկսված պրոցեսների:

Այս նույն պատկերը բոլոր ոլորտներում տիրում է Հայաստանում, ամենուր պետական մարմինները ղեկավարում են մարդիկ, որ հանրային ճանաչում չունեն կամ միջակ կարողությունների տեր մարդիկ են: Պատճառը պարզ է շատ, ավտորիտար պոպուլիստները չեն կարող հանդուրժել իրենցից ուժեղներին և հատկապես իրենցից առավել հեղինակավորներին: Իսկ նման կառավարում ունեցող երկրները միշտ էլ ձախողում են, պատմությունը այլ երկրների դեպքում հաջողությունների օրինակներ չունի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ