Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արցախն Ադրբեջանին հանձնելուց, կործանելուց հետո, Նիկոլն իր ոհմակի հետ շարունակում է նախապատրաստել Հայաստանի կործանումը

Արցախն Ադրբեջանին հանձնելուց, կործանելուց հետո, Նիկոլն իր ոհմակի հետ շարունակում է նախապատրաստել Հայաստանի կործանումը
06.12.2023 | 15:04

Մոսկվայում դեկտեմբերի 19-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստին Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնողի և Հայաստանի խորհրդարանի պատվիրակության չմասնակցելը, ավելի ճիշտ, մասնակցելուց հրաժարվելը, միջոցառումը բոյկոտելը դժվար է այլ կերպ գնահատել, քան կացնահարված մեր ազգային անվտանգությանը, և նույնիսկ պետական դավաճանության հերթական դրսևորում Հայաստանի և հայերիս ներքին թշնամիների կողմից:

Այն պարագայում՝

ա) երբ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հարձակվել Հայաստանի վրա ու Սյունիքով կամ (և) Վայոց Ձորով միջանցք բացել դեպի Նախիջևան, տիրել Տավուշի և Արարատի մարզերի մի մասին, Վարդենիսին ու նույնիսկ Սևանա լճին,

բ) երբ նույնիսկ գործակալ Օմեգան՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը կամ Արաբատ Միրզոևը, ի՛նքն է նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին իր ելույթում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի ստանալուց հետո այժմ էլ Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել Ադրբեջանի թիրախ,

գ) երբ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ հերթական զինծառայողը՝ Գերասիմ Առաքելյանը,

դ) երբ քանիցս հրապարակայնորեն հայտարարել ենք, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմը կանխելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ Հայաստան, մասնավորապես, սահմանամերձ շրջաններ հրավիրել ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ, և երբ Ռուսաստանի, ՀԱՊԿ- ի կողմից եղել է դրա պատրաստակամությունը,

Ալենի և Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կողմից ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելուն, այո՛, դժվար է այլ գնահատական տալ: Դե, հասկանալի է, որ երկար ժամանակ մնացին անպատիժ, և մի այլ կարգի են լկտիացել, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնել:

Այնուհանդերձ, վատ չէր լինի գիտակցելը, որ դեկտեմբերի 4-ին զոհված Գերասիմ Առաքելյանի, ինչպես նաև նրանից առաջ մեր բազմաթիվ զոհերի արյունն իրենց՝ Նիկոլի, Ալենի և այլոց խղճին է, (եթե ընդհանրապես խիղճ ունեն…), քանի որ կարող էին կանխել նրանց սպանությունը, բայց չնայած այդ և Ադրբեջանի ավելի մեծ ագրեսիան նպատակով բազմաթիվ պահանջներին, չկանխեցին: Վատ չէր լինի գիտակցելը նաև, որ իրենց հանցավոր անգործության, մեր զինվորների արյան և առաջիկա միանգամայն հնարավոր արհավիրքների համար մի օր իրենց հետևից գալու են և իրենցից հաշիվ է պահանջվելու…

Ռուսական և այլ լրատվամիջոցներ արդեն ուշադրություն են դարձրել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ալենի և Հայաստանի խորհրդարանի պատվիրակության չմասնակցելուն: «Коммерсантъ»-ը, օրինակ, այդ մասին իր այսօրվա հրապարակման մեջ, հղում կատարելով ՏԱՍՍ-ին, մեջբերել է խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հայտարարությունը.

«Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին: Այս մասին նա տեղեկացրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ նրան պաշտոնական նամակ ուղարկելով։ Նիստին չի մասնակցի նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը»։

Լրատվամիջոցն այնուհետ հիշեցրել է, որ «Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել գագաթնաժողովին: Գագաթնաժողովից առաջ Բելառուսի մայրաքաղաքում միջոցառումներին չեն այցելել նաև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները»։

Թերևս կարելի է ասել, որ Ռուսաստանն առայժմ հիշեցնում է…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ