Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տարածաշրջանային շահերի մերձեցում Իրանի և Ադրբեջանի միջև

Տարածաշրջանային շահերի մերձեցում Իրանի և Ադրբեջանի միջև
23.11.2023 | 17:21

Հայաստանի ներկայիս հախուռն արտաքին քաղաքականությունը Հայաստանը դարձնում է տարածաշրջանային իզգոյ։

Միշտ, խոսելով այն մասին, որ Իրանը շահակից պետություն է, և պետք է հայ-իրանական հարաբերությունների որակն ու բովանդակությունը փոխել, նաև զգուշացնում էի, որ Ադրբեջանը կարող է նման հեռանկարը կանխելու համար Իրանին առաջարկել ավելին, առաջարկել այն, ինչը կմերձեցնի առնվազն կարճաժամկետ հեռանկարում իրանա-ադրբեջանական հարաբերությունները։

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հայտարարությունները վկայում են, որ առնվազն հրապարակային քաղաքականության մեջ տեղի է ունենում շահերի մերձեցում տարածաշրջանային քաղաքականության մասով։ Երկու կողմերն էլ ըստ էության հանդես են գալիս տարածաշրջանում հարցերի լուծման մեջ երրորդ երկրների միջամտության դեմ։

Սա առաջին հերթին Իրանի դիրքորոշումն է, որը փորձում է կանխարգելել իր համար թշնամի երկրների մուտքը տարածաշրջան։

Ադրբեջանը տարածաշրջանում իրեն երևակայելով որպես Հարավային Կովկասում ռեգիոնալ հեգեմոն, իրեն ավելի ուժեղ և ամուր է զգում Հայաստանի հետ խոսել երկկողմ, կամ գոնե «3+2» ձեւաչափով։

Հայաստանի համար երկու ձևաչափերն էլ մահացու են, որովհետև առանց ռազմական բալանսի վերականգնման Հայաստանը կմնա որպես ռեգիոնալ քաղաքականության օբյեկտ և ոչ թե սուբյեկտ։

Արևմտյան հարթակներն էլ այլևս հետաքրքիր չեն Ադրբեջանին, որովհետև, ստանալով Արցախի վերջնական օկուպացիայի լեգիտիմացման հիմքեր, այլևս չունի հետաքրքրություն։ Ընդ որում, Արևմուտքը Ադրբեջանին միայն Արցախի կլանման համար էր տվել «կանաչ լույս», ինչն այլևս չի բավարարում Ադրբեջանին։

Առաջին հայացքից կթվա, թե Հայաստանի համար ստեղծվել է պատային իրավիճակ, բայց դա այդպես չէ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7698

Մեկնաբանություններ