Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Թանգարանի գործունեությունը չի տուժի

Թանգարանի գործունեությունը չի տուժի
28.09.2023 | 10:05

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին տեղափոխեք վարչական մաս ու մասնաշենքի առանձնասենյակներում կազմակերպեք ԱՆՎՃԱՐ ժամանակավոր կացարաններ՝ 10 արցախցի ընտանիքների համար, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ։

Գոնե այս ձմռան համար։

Ջեռուցում, ջրամատակարարում, խոհանոց ու սանհանգույց կա։ Պետք է միայն արագ լուծել անկողինների հարցը։ Թանգարանի գործունեությունը դրանից չի տուժի:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ