«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

…որպեսզի իրենց գործակատարը գրչով պատրաստ լինի Գրանադա քաղաքում տեղի ունենալիք պրոցեսին

…որպեսզի իրենց գործակատարը գրչով պատրաստ լինի Գրանադա քաղաքում տեղի ունենալիք պրոցեսին
26.09.2023 | 22:47

Նախիջևանում Էրդողանը հայտարարել է, որ եթե ՀՀ-ն չտա միջանցք, այն այնուամենայնիվ կտրամադրի Իրանը։

Ի՞նչ է սա նշանակում:

Այն, որ Իրանը մի միլիմետր հող չի տալու թուրքերին, դա ապացույցի կարիք չունի։

Եվ դրա կարիքն էլ չկա, քանի որ հիմա նման ճանապարհ կա, որն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն է ապահովում։

Բա լավ, Էրդողանը չգիտի՞ դրա մասին:

Իհարկե գիտի։

Պարզապես թուրքերն այդ միամիտ, անհասկանալի հայտարարությամբ լուծում են մի շարք հարցեր։

1. Գիտակցելով հայերի Արցախից զենքի սպառնալիքով գաղթի, բռնի տարհանման փաստի վրա միջազգային մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը և հակազդեցությունը շեղելու, զսպելու խնդիրը փորձում են միառժամանակ թուլացնել ՀՀ ազգակործան պատուհասի վրա իբրև թե եղած ճնշումը, խուսափել պատերազմական հանցագործությունների մասով քննություններից։

2. Փորձում են լիովին մարսել Արցախի անկումը և թեման չշիկացնել։

3. Արդեն իսկ փորձում են իսպառ վարկաբեկել Լաչինի միջանցքում խաղաղապահ ռուսական մասնակցության գործոնը և ապագա զանգեզուրյան միջանցքից դեն հրել Պուտինի վարչախմբին։

4. Մահվան փափուկ բարձ են դնում հայերի գլխի տակ, հոկտեմբերին ստորագրվելիք խաղաղության պայմանագրին ընդառաջ, որպեսզի իրենց գործակատարը գրիչով պատրաստ լինի Գրանադա քաղաքում տեղի ունենալիք պրոցեսին։

5. Հաշվի առնելով հակակառավարական տրամադրությունների մոտալուտ պայթյունը, անուղղակի կերպով նեցուկ են լինում Արցախը հանձնող արարածին, որը դեռ պետք է հեռացնի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։

Որպես վերջաբան։

Թուրքական գամբիտ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը