«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան ակցիա Արցախում` ամերիկյան դեսպանի ղեկավարությամբ

Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան ակցիա Արցախում` ամերիկյան դեսպանի ղեկավարությամբ
19.09.2023 | 20:15

Ժողովուրդ ջան, մի՛ անհանգստացեք, Արցախում ընթացող Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան ակցիայի պատճառով՝ ամերիկյան դեսպանի ղեկավարությամբ:

Հիշեք մի բան՝ Վլադիմիր Պուտինը երբե՛ք չի պարտվում, այն էլ՝ ամերիկացիներին:

Հազարումի տեղ ջարդել է դրանց, մենակ տրիլիոնանոց ամերիկյան պրոյեկտի՝ Իսլամական պետության վերացումն ինչ ասես արժեր, էլ չեմ խոսում Վրաստան-մրաստան կամ բանդերական ՈՒկրաինա:

Պուտինին հնարավոր է խաբել, բայց ընդամենը մեկ անգամ:

Դե, երկու լակոտով 2020-ին խաբեցին արդեն, Արցախի զգալի մասին տիրացան ժամանակավոր, և լիմիտը սպառվեց:

Անգլիացիներին ցավակցեք՝ զրկվեցին իրենց Կաշենի հանքից, որտեղ հիմա մարտեր են գնում:

Լոխ լավ կլինի, անհոգ մնացեք:

Կարևորը՝ եվնուխ հարությունյան արայիկն այլևս չկա, Արցախն ամբողջությամբ դուրս է ժողվարչապետի վերահսկողությունից:

Համբերություն մեզ...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ