Այսօր Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու դիմաց էի: Կողքի նստարանին նստած երիտասարդը գրպանից հանեց ծխախոտի տուփը, ապա, շրջվելով դեպի ինձ, շատ բարեկիրթ տոնով հարցրեց.
-Ծխո՞ւմ եք:
Ստանալով դրական պատասխան՝ առաջարկեց մի հատիկ ծխախոտ:
Վերցնելով ծխախոտի հատիկը՝ կես կատակ-կես լուրջ ասացի.
-Ոնց որ քեզ պարտք մնացի:
Ժպտաց: Որոշ ժամանակ անց, երբ երիտասարդն արդեն պատրաստվում էր հեռանալ, ևս մի հատիկ ծխախոտ մեկնելով դեպի ինձ, ասաց.
-Այս մեկն էլ հետո կծխեք:
Չէի ուզում վերցնել, բայց համոզեց:
Հեռացող երիտասարդի հետևից մտածում էի՝ ինչքան լավ է, երբ այս դժվար օրերին մարդիկ իրար հասկանում և օգնում են:
Սենոր Հասրաթյան