Երբ թշնամու ուժերը գերակշռում են, ապա լավագույն մարտավարությունը` պարտիզանական հարվածներով թշնամուն մաշեցնելն է, ընդ որում ամենուր` իր տարածքում, իր օդում, իր ջրում, և իր տարածքից դուրս։ Տեսնենք ինչքա՞ն կդիմանան։
Ադրբեջանի սիրիականացումը բաքվեցի բռնապետի ամենամեծ սարսափն է, ընդ որում պետք է բացել ընդամենը «պանդորայի արկղը», և Ադրբեջան պետությունից ոչինչ չի մնա։
ՈՒ հենց այդտեղ է որ պետք է հանձնի իր պատմականության թեստը` նման պրոքսի հարվածների կարող են դիմանալ միայն բնիկ և հին արմատներ ունեցող ժողովուրդները։
Ալիևը դա հասկանում է, կամ ավելի շուտ` իր հովանավորներն են դա հասկանում, հենց այդ է պատճառը, որ երբեք թույլ չեն տա Արցախը լինի հայերով, նրանք Արցախն ուզում են առանց հայերի։
Իսկ պարտիզանական բազմակենտրոն հարվածներ հասցնելու ժամանակը դեռ կգա...
Արա ՊՈՂՈՍՅԱՆ