ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ

Բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ
31.08.2023 | 16:28

Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ:

Մասնավորապես.

1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս օժտելով լայն լիազորություններով:

3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը:

4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ:

5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը, Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ, հասնում է Կոռնիձոր, ինչն ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:

Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են, ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և հետնաբեմային գործընթացները:

Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. ,,Совпадение? Не думаю,,:

Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր-օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:

Հ.Հ.Գ. Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը Ալիևի ռեժմի ու Ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ