Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները

Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները
25.03.2023 | 19:16

Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։

Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։

Մինչև 2018–ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1–ին պատերազմում աչքի ընկած ռազմաքաղաքական գործիչները, ինչպես նաև ողնաշար ունեցող մյուս զինվորականները։

2018–ի իշխանափոխությունից հետո հարձակումները բանակի ու զինվորականների նկատմամբ ստացան պաշտոնական քաղաքականության տեսք։

Գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ կարվեց։ Խաչատուրովին քրեական գործի մեջ ներքաշելով՝ իշխանությունները լուծում էին և՛ բանակի, և՛ ՀԱՊԿ–ի վարկաբեկման խնդիր։ Դա նաև հարվածեց հայ–ռուսական հարաբերություններին։ Թե ինչի հանգեցրեց այդ հարաբերությունների վատացումը, տեսան բոլորը։

ՈՒշագրավն այն է, որ ադրբեջանական նոր ագրեսիայի և հնարավոր էսկալացիայի ֆոնին բանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում։

Օրերս կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գենարալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

Հանրային տեսակետ ու մթնոլորտ ձևավորող տարբեր հարթակներ կան մեզանում, կան հեղինակավոր անհատներ, որոնց խոսքը ևս ազդեցիկ է։ Առաջարկում եմ բոլորս ներգրավվենք Խաչատուրովին և մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում ավանդ ունեցողներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործում։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4685

Մեկնաբանություններ