Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տրապիզոնում սև մտքերը պաշարեցին ինձ. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)

Տրապիզոնում սև մտքերը պաշարեցին ինձ. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)
24.11.2022 | 07:28

...Առավոտյան ութ ժամին շոգենավը մոտեցավ Տրապիզոնին և կանգ առավ ափից բավական հեռու:
Գեղեցիկ չէ այդ քաղաքը, բայց նրա ամֆիտեատրի ձևով դիրքը, իրարու կռնակին դարսված արկղանման ճերմակ տներն իրանց անթիվ լուսամուտներով՝ ունին մի ինքնուրույն հրապույր:
Մինչ ես երևակայությամբ թափառում էի հայ արյունով ներկված փողոցներն ու տները ոճիրներով հռչակավոր քաղաքի, քովս լսեցի մի մանկան ճիչ: Նայեցի ետ և տեսա 10-11 տարեկան մի աղջիկ, որ դողդոջ ձեռներով կառչել էր մի սևազգեստ կնոջ:


-Մի´ վախենար, Սաթիկ, նրանք չեն համարձակվիլ մեզ մոտենալ,-հանգստացնում էր կինը, շոյելով իր հագուստի ծալքերի մեջ թաքնված սևահեր գլխիկը:
Հայտնվեց, որ աղջիկը վախեցել է թուրք մրգավաճառներից, որոնք իրանց կեղտոտ նավակներով գիշակերների պես շրջապատել էին շոգենավը:
Կինը փոքրիկի մայրն էր, Տրապիզոնի Արաբյան հարուստ գերդաստանից, որ բախտի բերմամբ ազատվել էր թուրքի յաթաղանից: Բայց Սաթիկը տեսել էր շատ արյունոտ տեսարաններ և այժմ սարսափում էր ամեն մի կարմիր ֆեսից:


-Անիծվի´ք դուք, անիծվի´ք-կրկնեց մայրը մի քանի անգամ արտասվալի ձայնով և, բռնելով փոքրիկի թևը, հեռացրեց նրան տախտակամածից:
Սև մտքերը պաշարեցին ինձ: Ոչ այնքան անցյալի, որքան ապագայի վերաբերմամբ. քանի՜-քանի հազարավոր և տասնյակ հազարավոր հայ փոքրիկներ կրում են իրանց մատաղ սրտերում այդ սարսափը կարմիր ֆեսից, ոճրի այդ սիմվոլից:


(«Օտար վայրերում», 1919-1921 թթ. ճանապարհորդության նոթերը հեղինակը գրի առել և հրապարակել է 1922-1924 թթ.)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12263

Մեկնաբանություններ