38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարմիր գծերը վաղուց հատվել են. Հայկ Մարտիրոսյան

Կարմիր գծերը վաղուց հատվել են. Հայկ Մարտիրոսյան
08.08.2022 | 07:30

Ամեն ինչում կա կարմիր գիծ, որից անդին գրեթե զրոյացվում է ինչ-որ բան շտկելու հնարավորությունը: Հիմա, որ այդպես ջերմեռանդ խոսում եք հասարակության համախմբումից, ազգի մեկտեղվելուց, հաշվի առնու՞մ եք, թե ով ում հետ պիտի համախմբվի, ինչպե՞ս պիտի միաբանվենք:

Պարոնայք, կարմիր գիծը վաղուց հատվել է՝ հայրենիքն է վտանգվել, կորուստներ ենք ունեցել, որոնց համար ոչ թե հաշտվել, այլ դատել է պետք՝ ամենախիստ ձևով: Համախմբվելու համար առաջին հերթին մեղավորը պիտի ապաշխարի, արածի համար զղջա, ինչը, ցավոք, չկա ու չկա: Փոխարենը՝ կատարվածի համար գոհունակության անսքող արտահայտություններ, ամբարտավան նորանոր սպառնակիքներ բոլոր նրանց հասցեին, ովքեր իրենց հետ չեն:
Կարմիր գծերը վաղուց հատվել են, պարոնայք: Սա այն դեպքը չէ, երբ Նանարը դավաճանել է Արմանին: Հայրենիքին են դավաճանել, ուրեմն և պետք է ոչ թե անբնական հաշտեցման մասին մտածել, այլ՝ աղետից հնարավորինս անվնաս դուրս գալու և մեղավորին համարժեք պատիժ տալու:

Դիտվել է՝ 9608

Մեկնաբանություններ