Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Հենց այս դիրքում է ապագան ժողովրդիս»

«Հենց այս դիրքում է ապագան ժողովրդիս»
04.07.2022 | 07:26

Ջեբրաիլի Արծիվ՝ կապիտան Արման Պողոսյան, Հայրենիքի մարմնավորում, որ դարձար միաձույլ սեփական հողի հետ:


Օրագրի այս հատվածը գրվել է 2016 թվականի 4-օրյա պատերազմի օրերին:
«Վերջապես խավարն իր տիրապետությունը հաստատեց, և մեր ու մեր թշնամիների միջև շուրջօրյա հրանոթների փոխադարձ տեղատարափը կարծես սկսեց մարել` առավոտյան շարունակվելու վստահ որոշմամբ։
3-օրյա անքուն կռիվը հյուծել է ամենքիս, դժվար է անգամ քայլելը, բայց ես զինվոր չեմ, ես պարտավոր եմ միշտ լինել օրինակ, թաքցնել սեփական թուլություններս, որպեսզի իմ զինվորն էլ իր մեջ սպանի վախը։
Վախը:


Այդ գրողի տարած վախը քեզ արդեն մի քանի անգամ սպանում է, մինչև հրթիռը կամ թշնամու գնդակը կհամբուրի քեզ։ Հա', հա', կհամբուրի, կհամբուրի նախ խիզախներին, իսկ հետո` վախկոտներին։ Գնդակը, այդ գրողի տարած գնդակը նման է լիրբ կնոջ` միշտ համբուրում է լավագույններին, իսկ հետո, երբ դառնում է անպիտան, փնտրում է անպետքներին...
Համեմատաբար հանգստության պայմաններում, որոշում եմ գեթ մի քանի վայրկյան գլուխս դնել բարձին... Բա՜րձ, ի՞նչ բարձ, ժայռի ծերպին...
Հողը, այս ծանր հոտով ու փխրուն հողը: Հե՜յ, քանի-քանի անգին արյուն է լվացել այս հողը, սրբել, սրբացրել, ու դեռ քանի-քանի անգին արյուն է հոսելու այս հողի միջով, դեպի խորքերը Երկրի... Գուցե վաղն իմ սեփական արյունն էլ...


Հողը, հողի բույրն առնելով կարծես բացվում են իմ առաջ երկրի դռները, ամոքվում են վերքերս, նյարդերս, նահանջում է քունս, որ խրոնիկ անքնությունից դարձել էր գերհոգնածության համախտանիշ։
Դիրքերս, դիրքեր, որ երկրի սրտից այսքան հեռու, բայց հենց այս դիրքում է զարկում սիրտը երկրիս: Հենց այս դիրքում է ապագան ժողովրդիս»:


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14506

Մեկնաբանություններ