Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից. Տիգրան Աբրահամյան

Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից. Տիգրան Աբրահամյան
04.06.2022 | 11:19

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։


Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստություն են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։
Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնի Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։
Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել՝ դրա մասին մեկ այլ առիթով։


Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս: ՈՒ, ցավոք, այս շարքը շարունակելի է։
Թե բա՝ «խաղաղության դարաշրջան»։

Դիտվել է՝ 10504

Մեկնաբանություններ