«Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Սա սերիական մարդասպանի դաժան ինքնախոստովանություն է:
Ասել կուզե՝ կարող էի, բայց չկանխեցի:
Չկանխեցի, որովհետև 5000 ու ավելի լույս տղաների թափված արյամբ պետք է արդարացնեի հետագա քայլերս:
Խոստովանենք՝ սույն պարոնը նման բարձրաձայնմամբ կրկին թքեց բոլորիս, այդ թվում և օրենքների ու դրանք սահմանող «Մայր շարադրանքի» վրա:
Նրա ինքնախոստովանանքի հակիրճ բանաձևումը՝ «ե՛ս եմ ձեզ օրակարգ թելադրողն ու այն շարժման մեջ դնողը»:
Ինչը, ի դեպ, ևս մեկ անգամ հաստատեցին ՀՀ բոլոր ուժային կառույցներն իրենց հանցավոր լռությամբ:
Եթե բացենք փակագծերը, կստացվի՝ մեր «ստնտուի» բարձրաձայնումների առնչությամբ, ինչպես մինչ այժմ, այսուհետ ևս պահպանելու ենք չեզոքություն:
Հայտնի ուժերի շահերը սպասարկող գոյի ստրուկ դարձած, պարոնայք սպաներ, թույլ տվեք անկեղծորեն արձանագրելու՝ չեզոքություն պահպանելուց բացի ՉԵԶՈՔ ՍԵՌՆ ուրիշ էլ ինչի՞ է ունակ:
Ո՛չ թե սուտ օրինապաշտություն խաղացեք, այլ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ գոնե հարգելով, ազնվորեն դիմեք հանրության՝ ուժային կառույցների հետ դեռևս հույսեր կապող հատվածին և խոստովանեք՝ մեր նվաստ քայլով, իմա՝ մեր հանցավոր լռությամբ, այս անգամ ևս լուծեցինք մեր «հացի խնդիրը»:
Օգնության կարգով, պարոնայք սպաներ, հուշեմ ձեզ անհրաժեշտ տեքստը:
ՈՒՂԵՐՁ
Հարգելի հայրենակիցներ,
2018-ի ապրիլից հետո անհասկանալի մետամորֆոզի ենթարկված մեր ՍԵՌԻՆ հավատարիմ, ինչպես ռազմական գործողությունների 44 օրերին այնպես էլ հիմա, ենթարկվում ենք «հայու տեսակն ու գենը» ոչնչացնող ճիվաղի վկայակոչած «իրավունքի ուժին»:
Երդվում ենք սպայի մեր կորցրած պատվով, չխառնվել մեր ազգն ու երկրը պատուհսած ՉԱՐԻՔՆ արմատախիլ անելու հայրենափրկիչ սուրբ գործին:
Մեր կարգախոսն է ռուսական՝ «спасение утопающих -дело самих утопающих» հայտնի ասացվածքը:
Սպայի պատիվը անհասկանալի իրավիճակում կորցրածներս, ինչպես 44 օր հերոսաբար
ա) ՀԵՏԵՎԵԼ ԵՆՔ.
* հայ քաջերի սպանդին,
* Շուշիի առանց կրակոցի անկմանը,
* թուրքի ոտք չտեսած Հադրութի հանձմանը:
բ) ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԵՆՔ.
* որ չարագործի արյունոտ թաթը ստորագրի խայտառակ փաստաթուղթն ու հանձնի Արցախը,
* որ խեղկատակն իր անպետք գոյությունը թաքցնի տարբեր բունկերներում և խուսափի արժանի հատուցումից՝ պատժից,
* որ հոգեդարձ լինի ու շարունակի քանդել-ավերել այն, ինչ մնացել է «նախկիններից» ժառանգած երբեմնի հաղթական Հայաստանից:
Այնպես էլ հիմա մեր «ՉԵԶՈՔ»-ությամբ
բ) ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ.
* խոչընդոտել հայի ազգանուն կրող գոյի կալանավորմանը և թույլ տալ, որ նա անպատիժ շարունակի Արցախի վերջնական հանձման գործընթացը:
Այն է՝ հրաժարվում ենք՝
գ) ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻՆ ԱՐԺԱՆԻ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ.
* օգտվել օրենքով արդարացված և միակ պարտադիր կիրառելի միջոցից՝ ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔ-ից և.
* բռնել փողոցից բերված ու մեր գլխին որպես ղեկավար կարգված բոսյակի կեղտոտ վզից, ձեռնաշղթաներ հագցնել և ուղեկցել բանտախուց:
Գիտենք, մեր նման քայլին կհետևի հանրության միահամուռ արձագանքը՝ ԱՐԺԱՆԻ էր:
Բայց, խնդրում ենք, մի՛ մոռացեք՝ մենք ՉԵԶՈՔ սեռի ներկայացուցիչներ ենք:
Ասել է՝ ամեն ինչ հասկանալով և գնահատելով, հավուր պատշաճի, այնուամենայնիվ, մեր հանցավոր անտարբերությամբ հանդուրժելու ենք, որ օրվա իշխողն «իրավունքի ուժով» ի կատար ածի «Բարձր Դռնից» իջեցված՝ Արցախն ու Հայաստանն անխոչընդոտ քանդելու, աշխարհի քարտեզից վերջնականապես ջնջելու հրամայականը:
Էրդողան-Ալիև երկյակի հրահանգները նաև մեզ համար են անքննելի և ենթակա են անվերապահ կատարման:
Մի՛ մեղադրեք մեզ, մենք ՉԵԶՈՔ ենք:
Ի վերջո, այդպես է եղել մի՛շտ՝ անցյալում, ներկայում և՞…
***
Բայց, պարոնայք սպաներ, այդպես չի լինի ապագայում, քանի որ Աստծո կամոք, մեր երկիրը կկարողանա շտկել ջարդված ողնաշարը և ի հեճուկս պատվեր իջեցրած կենտրոնի ու նրա սպասարկու լակեյների կրկին կշարունակի իր արժանապատիվ գոյությունը:
Պարոնայք սպաներ, Նիկոլ և Հայաստան հասկացություններն անհամատեղելի են:
Կամ Նիկոլը կլինի վարչապետ և կլիկվիդացվի Հայաստանը, կամ՝ կլինի Հայաստանը և՞…
…ԹՈՒԼԱՏԻ վերջը շարադրեք ինքներդ՝ յուրաքանչյուրն ըստ իր «ճաշակի»:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ