Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 198-ով՝ հասնելով 165909-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 276-ով և հասել 154259-ի, իրականացվել է 2166 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 634812-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3781-ի: Բուժվում է 7593 մարդ։