Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 838-ով՝ հասնելով 155440-ի, գրանցվել է մահվան 20դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1052-ով և հասել 135638-ի, իրականացվել է 2953 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 573167-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3351-ի: Բուժվում է 16451 մարդ։